Գրականագետ, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ
Հիմնական տվյալներ
Աշոտ Ալեքսանյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 24-ին, Երեւանում։
1984 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:
1987 թ. ավարտել է ՀԽՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։
1988 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Հայ միջնադարյան նամակը /4-11 դդ./ թեմայով:
1988-1991 թթ. աշխատել է Մ. Աբեղեանի անուան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող
1990-1991 թթ. աշխատել է Նաիրի հրատարակչությունում որպէս թարգմանական գրականության բաժնի վարիչ։
1992 թաշխատել է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի պետական թանգարանում իբրև թանգարանի տնօրեն:
1993-ից անցել է դիվանագիտական գործունեության եւ առ այսօր աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։
Ստեղծագործական կենսագրություն
Հեղինակ է գրականագիտական աշխատանքների՝ նվիրուած հայ միջնադարյան, նոր եւ նորագույն շրջանի գրականության խնդիրներին, ինչպես նաեւ արտասահմանյան մի շարք գրողների եւ եվրոպական գրականության խնդիրների մասին ուսումնասիրությունների, հոդվածների, գրախոսականների (Ա.Քամյու, Ֆ.Կաֆկա, Ֆ.Հյոլդեռլին, Գ.Թրակլ, Հ.Հեսսե, Ռ.Մուզիլ, Բ.Վիան, Ռ.Մ.Ռիլկե, Շ.Գեորգե և այլն) ։
Թարգմանել եւ առանձին գրքերով կամ ընտրանիի սկզբունքով հահանրապետակական մամուլում հրապարակել է գերմանական, ավստրիական եւ ֆրանսիական մի շարք հեղինակների ստեղծագործություններից (Ֆ. Շիլլեր, Է. Մյորիկե, Գ. Թրակլ, Հ. ֆոն Հոֆմաննսթալ, Հ. Բրոխ, Ֆ. Վերֆել, Բ. Բրեխտ, Գ. Բենն, Մ. Ռոնցոնի, Վ.Հյուգո, Ա. Ռեմբո, Շ.Բոդլեր, Ա. Սամեն, Պ. Վալերի, Ա. Քամյու, Ս.-Ժ. Պերս, Ժ. Կոկտո և այլն)։
Հանրապետական մամուլում հանդէս է եկել հրապարակախոսական հոդուածներով, էսսեներով, արձակ եւ չափածո ստեղծագործություններով։
ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԵՐԿԵՐ
առանձին գրքերով
Գրականագիտություն
1. Հայ միջնադարյան նամակը (4-14-րդ դդ), մենագրություն, Եր., Նաիրի, 1997:
2. Ռոբերտ Մուզիլի գրական-փիլիսոփայական հայեցակարգը, ի խույզ նորագույն գեղագիտության, մենագրություն, Եր., Վան Արյան հրատարակություն, 2009:
Գրական ստեղծագործություններ
5. Պատաֆիզիկա, էսսեներ, քերթվածներ, թարգմանություններ, Եր., Նաիրի, 2009:
4. Երգերի գիրքը, բանաստեղծությունների և էսսեների ժողովածու, Եր., Հայաստան հրատարակություն, 2013
Գեղարվեստական թարգմանություններ
5. Հերման Հեսսե, Ներսը եւ դուրսը, պատմվածքներ, Եր., 1991։
6. Միշել դը Նոստրադամուս, Երրորդ աշխարհամարտը եւ Հայաստանը, Եր.,1992։
7. Բորիս Վիան, Օրերի փրփուրը, վեպ, Եր.,1992։
8. Ռոբերտ Մուզիլ, Երեք կին, նովելներ եւ էսսեներ, Եր.,1994։
9. Շտեֆան Գեորգե, Նոր Արքայություն, ընտրանի, Եր., 1997։
10. Ռայներ Մարիա Ռիլկե, Վարդի հոգին, ընտրանի, Եր., 1998։
11. Միխաելա Ռոնցոնի, Bedford Drive 610 / I am an American, դրամա, Եր. 2003:
12. Ռոբերտ Մուզիլ, Մարդն առանց հատկությունների (հատվածներ վեպից), Եր. 2003:
13. Ռոբերտ Մուզիլ, Ճշգրտություն եւ հոգի, երկերի ժողովածու, Եր., 2004։
14. Հերման Հեսսե, Դեմիան, Սիդհարթա, Քլինգզորի վերջին ամառը, մանրավեպեր, Եր., 2004։
15. Ռոբերտ Մուզիլ, Դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը, վեպ, Եր., 2009:
16. Հռենոսյան քնար, էջեր գերմանական, ավստրիական և ֆրանսիական պոեզիայից, Եր., 2010:
Կապի միջոցներ
Հասցե՝ Esterhazygasse 4/4A, 1060 Wien, Österreich
Հեռախոս՝ 0043.676848443210
Էլ-փոստ՝ ashotalexus@gmail.com
Կայք՝ http://armpataphysics.ucoz.com/
Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/ashotalexus