Ղուկաս Սիրունյան

Ղուկաս Սիրունյան

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1949 թվականին Աշտարակի շրջանի Ուջան գյուղում (Արագածոտնի մարզ) : Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է լրագրության բնագավառում` Աշտարակի շրջանային թերթ, «Գարուն» ամսագրի խմբագրություն, Մշակույթի հայկական ֆոնդ, Ռադիոհեռուստապետկոմ: 11 տարի եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության «Զինուժ» ծրագրի գլխավոր խմբագիրը:
Քսանից ավելի չափածո և արձակ գրքերի հեղինակ է: Գրում է մեծերի և մանուկների համար: Թարգմանվել է մի քանի լեզուներով: Գրել է նաև կինոսցենարներ: Մանկական երկու գրքերն արժանացել են «Տարվա լավագույն գիրք» մրցանակի: «Ուշացած կապիկներ» վեպին շնորհվել է Ռուսահայերի միության կողմից սահմանված գրական մրցանակ:»

Հրատարակված երկեր
1.«Իրիկուն բարի, դարձիր առավոտ», բանաստեղծություններ,1977թ.
2.«Զվարթ Ճամփորդները»,բանաստեղծություններ,1980թ.
3.«Ընծաններ»,բանաստեղծություններ,1982թ.»
4.«Մայրամե», բանաստեղծություններ,1984թ.
5.«Ճանապարհորդ դեղձենին»,մանկական բանաստեղծություններ, 1985թ.
6.«Աստղածաղիկ», մանկական բանաստեղծություններ, 1988թ.
7. «Ծառզարդար»,բանաստեղծություններ, 1989թ.
8.Հեքիաթներ, մանկական արձակ,1992թ.
9.«Տապանի վրա», բանաստեղծություններ, 1996թ
10.«Այծն ու կայծը», մանկական բանաստեղծություններ, պատմվածքներ,1999թ.
11.«Բաբելոն, Բաբելոն», պատմվածքներ, էսսեներ,1999թ.
12.«Կորած բանալու երգը», մանկական բանաստեղծություններ, 2002թ
13.«Ականջօղեր Հայրենիքիս», բանաստեղծություններ, 2003թ.
14.«Հայկը և անձրևը»,մանկական բանաստեղծություններ,2004թ.
15.«Հնչիր Շեփոր»,բանաստեղծություններ, 2004թ.
16.«Գլոբուսով ճուտիկը», մանկական բանաստեղծություններ,2006թ.
17.«Հայկը, Այծը և ուրիշներ»,մանկական բանաստեղծություններ, 2006թ.
18.«Վերջին խոսքի պես»,2007թ.

Կապի միջոցներ

Հասցե`ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Ուջան

Ղուկաս Սիրունյանի հրապարակումները «Գրանիշում»

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *