Հուսիկ Արա

© Կարեն Անտաշյան

© Կարեն Անտաշյան

Հիմնական տվյալներ

Ծնվել է 1967թ. հունիսի 24-ին, Արտաշատի շրջանի Մրգավետ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ)։
Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1985թ. «Ավանգարդ» թերթում։ Նույն թվականին նրա բանաստեղծությունները դպրոցականների հանրապետական օլիմպիադայում արժանացել են հաղթողի գովասանագրի։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է գրական մամուլում։ Հեղինակ է էսսեների և ակնարկների։ Տարիներ շարունակ եղել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժնի խմբագիրը:Ներկայումս աշխատում է «Հրապարակ» օրաթերթում, նաև՝ Հանրային ռադիոյում վարում «Գրական հանդիպում» հեղինակային հաղորդաշարը:

Ստեղծագործական կենսագրություն

Բանաստեղծությունների առաջին գիրքը` «Մարդու որդիները», որ անկախության շարժումն ու արցախյան ազատամարտն է ամփոփում, տպագրել է 1996 թվականին, երկրորդ գիրքը` «Լուսանցքի մարդիկ», որ ընկճված քաղաքն է պատերազմից հետո, տպագրել է 2003 թվականին, բանաստեղծություների երրրոդ գիրքը` «Սևագրություններ» վերնագրով, տպագրել է 2004 թվականին, 2010թ.-ին լույս է տեսել նրա էսսեներն ու ակնարկներն ամբողջացնող՝ «Անիծվածները» ժողովածուն, իսկ 2012թ-ին միանգամից հանդես եկել երկու գրքով՝ «Աստծու հետ խոսելու ժամանակը»(բանաստեղծական ժողովածու), «Միայնակ շան լուսնահաչը»(արձակ):

Մրցանականներ

2002թ. արժանացել է «Գրական թերթ»-ի «Լավագույն հրապարակախոսություն» մրցանակաբաշխության 3-րդ մրցանակի։
2005թ. «Սևագրություններ» գրքի համար արժանացել է Երիտասարդական խորհրդարանի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին:
2010թ. «Անիծվածները» էսսեներ ու ակնարկներ գրքի համար Հայաստանի գրողների միությունը շնորհել է «Միքայել Նալբանդյանի» անվան մրցանակ:
2011թ. «Միայնակ շան լուսնահաչը» վիպակին շնորհվել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակը, որ տրվում է անտիպ գեղարվեստական արձակին:

Կապի միջոցներ
Հասցե՝
Հեռախոս՝
Էլ-փոստ՝
Կայք՝
Ֆեյսբուք՝ http://www.facebook.com/husikara

Հուսիկ Արայի հրապարակումները գրանիշում

Share Button

1 Կարծիք

Comments are closed.