Կարեն Անտաշյան

Karen Antashyan at the presentation of his poetry book Dzon

 

 

Հայ բանաստեղծ, էսսեիստ (ծնվ. փետրվարի 3, 1983, Վանաձոր, Լոռու մարզ): Գրանիշ գրական նախագծի հիմնադիր։ «Այլերեն» հայերեն սայթաքումների բառարանի հիմնադիր։ Համագործակցող հեղինակ Երևան ամսագրում։

Կենսագրություն

1999-2005 սովորել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանում։ 2005-2007 թթ.-ը ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2009 թ.-ին հիմնադրել է Գրանիշ գրական համայնքն ու կայքը, որի գլխավոր նպատակը արդի հայ գրողների և գրականության հանրահռչակումն է։ Ներկայումս այն հայ ժամանակակից գրականության ամենաընդգրկուն և ամենաընթերցվող հավաքածուներից մեկն է համացանցում։ 2011-2015թ.-ին գրող և գրաքննադատ ընկերների հետ (Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան, Արամ Պաչյան, Աշոտ Գաբրիելյան ) հիմնադրել է «Գրանիշ» գրական հանդեսը, որ հրատարակում էր գրական-գեղարվեստական կամ հանրային հնչեղություն ունեցող որևէ թեմայի շուրջ գոյացող թեմատիկ համարներ։ 2013 թ.-ից Բուն TV հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ 2018 թվականին հիմնադրել և վարում է «Այլերեն – հայերեն» սայթաքումների բառարանը, որը հայերեն նորահայտ բառերի հավաքածու է հեղինակի մեկնաբանություններով։ 2019 թ-ին ստեղծել է բոնսայ արվեստին նվիրված առաջին հայկական հարթակը՝ Բոնսայի հանրագիտարանը։ 2018-2019 թթ եղել է Երևանի ավագանու անդամ, որտեղ լիազորությունները դադարեցրել է սեփական դիմումի համաձայն։[1] 2020 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Կարեն Անտաշյանի «Ես մնում եմ, երկիր» բանաստեղծությունը ներառել է 11-րդ դասարանի լրացուցիչ ընթերցանության և նախագծային աշխատանքների առաջարկվող գրականության ցանկում։ Տիգրան Մանսուրյանի հետ համագործակցությամբ ստեղծել է «Երևան» ստեղծագործությունը[4], որի պրեմիերան կայացել է 2019 հուլիսի 13-ին։ Որպես համագործակցող հեղինակ հանրային հնչողություն ունեցող տարբեր հարցերի շուրջ պարբերաբար էսսեներ է հրապարակում Երևան ամսագրում։ 2021 թվականից անդամակցում է գրողների միջազգային ՓԵՆ ակումբի հայկական բաժանմունքին։ Չորս բանաստեղծական գրքերի հեղինակ է։

Գրքեր

  • «Դզոն», 2021 թ, Գրանիշ հրատարակչություն։
  • «Ծիլի-Ծով. գիրք հմայության», 2014 թ, Անտարես հրատարակչություն։
  • «Անտաշատ», 2009 թ, հեղինակային հրատարակություն։
  • «Վերջից հետո, Սկզբից առաջ», 2004 թ, ՀԳՄ հրատարակչություն։

Բանաստեղծությունների հրապարակումը մամուլում

Գրանիշ գրական հանդես, Հայկական Ժամանակ օրաթերթ, NewMag ամսագիր, Megapolis ամսագիր, Նարցիս գրական-գեղարվեստական, մշակութային ամսագիր, Юность գրական-գեղարվեստական ամասգիր (ՌԴ), Գրական թերթ, ՀԳՄ պաշտոնաթերթ, Գրեթերթ, ՀԳՄ գրական-երիտասարդական թերթ, Եղիցի Լույս ԼՂՀ գրողների միության թերթ, Ուսանողի ձայն ուսանողական ամսագիր, Ապագա մանկավարժ ՎՊՄԻ պարբերական

 

Կարեն Անտաշյանի հրապարակումները Գրանիշում:

Պաշտոնական կայքը՝ https://antashyan.com
Էլ. փոստ՝ karen․antashyan@gmail.com

 

Share Button