Նունե Լևոնյան

Նունե Լևոնյան

Ծնվել է 1983թ. Երևանում: 2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը: Աշխատել է որպես երեխաների հոգեբան-խորհրդատու, դասավանդել է էթնիկական հոգեբանություն «Հայկական բաց համալսարանում»: Ներկայումս աշխատում է միջազգային կազմակերպությունում` որպես հաճախորդների հետ կապի պատասխանատու:

2000-2002թթ թղթակցել է «TV-ալիք» շաբաթաթերթին` հանդես գալով փոքր արձակ ստեղծագործություններով և վարելով «Հոգեբանի անկյուն» խորագիրը: 2003թ. արժանացել է «Ալմանախ» գիտակրթական համալիրի գրական մրցույթի «Արձակ ստեղծագործություն» բաժնի առաջին մրցանակին, 2005թ.` Երևանի պետական համալսարանում անցկացվող պոեզիայի մրցույթի մրցանակին:

2006թ. լույս է տեսել բանաստեղծությունների «Հույսը» ժողովածուն:

2015թ. լոյս է տեսել բանաստեղծությունների «Դասեր, որ պետք չեն գալու» ժողովածուն:

2006թ.-ից մասնակցել է ՀՀ Գրողների միության երիտասարդ գրողների սեկցիայի հանդիպումներին: Տպագրվել է ՀՀ և Լեռնային Ղարաբաղի գրական տարբեր ամսագրերում ու թերթերում, ինչպես նաև Լիբանանում տպագրվող որոշ գրական ամսագրերում («Բագին», «Արծիվ» – 2013թ.): Բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, վերջինս` ֆրանսահայ բանաստեղծ Վահե Գոդելի կողմից, և տպագրվել Փարիզում` «Europe: nevue literaire mensuelle» գրական ամսագրում 2011թ:

Բանաստեղծություններից բացի գրում է նաև երգեր կիթառի համար: 2008թ. հեղինակել է Լոս Անջելեսում կայանալիք «Armenian Golden Star» հայկական երգի ամենամյա փառատոնի հիմներգի խոսքերը:

Կապի միջոցներ
Էլ. փոստ`nunel@mail.ru
Ֆեյսբուք`http://www.facebook.com/nlevonyan

Նունե Լևոնյանի հրապարակումները  «Գրանիշում»

Share Button