Փիթեր Բալաքյան

Բալաքյան Փիթեր

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Հիմնական տվյալներ

Ամերիկահայ անվանի գրող, տարբեր հեղինավոր մրցանակների դափնեկիր: Ծնվել է 1951թ. հունիսի 13-ին, ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Թինեք քաղաքում: Ուսանել է Բանքս, Բրաուն և Նյու Յորքի համալսարաններում: 1980թ-ից դասավանդում է Նյու Յորքի Քոլգեյթ համալսարանում: Աշխատակցել է «Նեյչըն», «Վիրջինիա քուորթըրլի», «Ռևյու» և այլ պարբերականների: Ժողովածուներից են` «Ֆիշhեյ hայրը» (1979թ.), «Պայծառության տխուր օրեր» (1983թ.): 1998թ. նրա «Ճակատագրի սև շունը» (Black Dog of Fate, A Memoir) հուշագրությունը (հայերեն է թարգմանվել Արտեմ Հարությունյունի կողմից` հրատարակվելով 2004թ.) ճանաչվել է «Տարվա լավագույն գիրք» և թարգմանվել իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով, իսկ 2003թ. լույս տեսած «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» (The Burning Tigris: The Armenian Genocide and America’s Response) ծավալուն փաստավավերագրական աշխատությունը «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել է «Տարվա նշանակալից գիրք»: 2010թ. հայերեն լեզվով հրատարակվել է հեղինակի «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։ Իր գործընկերոջ` Արիկ Սևակի հետ անգլերեն է թարգմանել ու հրատարակել է իր պապի եղբոր` Գրիգոր արքեպիսկոպոս Պալաքյանի «Հայկական Գողգոթա» խորագրով ծավալուն հուշագրությունը: Դարձել է մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր:
Նրա «Ճակատագրի սև շունը» ինքնակենսագրական գիրքը համարվել է 1998-ի լավագույն հուշագրությունը, պարգևատրվել Փեն ակումբի միջազգային մրցանակով, թարգմանվել իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն:

Կապի միջոցներ
Հասցե՝
Հեռախոս՝
Էլ-փոստ՝
Կայք՝
Ֆեյսբուք՝

Փիթեր Բալաքյանի հրապարակումները Գրանիշում

Share Button