1956 թ. Կ.Պոլսում է ծնվել։
Նախնական ուսումը ստացել է Պոլսի Պանգալթը թաղամասի հայկական Մխիթարյան Վարժարանում։
Միջնակարգ ուսումը սկսել է Ըշըք Լիցեում, իսկ հետո Ռոբերտ Կոլեջում է շարունակել և ավարտել։
1974 թ. բարձրագույն ուսում ստանալու նպատակով մեկնել է ԱՄՆ, որտեղ ՅԵԼ (YALE) և Կոլումբիա (COLUMBIA) Համալսարաններում պատմություն, փիլիսոփայություն և Հարավային Ամերիկայի Քաղաքական Պատմություն առարկաներն է ուսանել։
Աշխատանքային կյանքը տարբեր ընկերություններում բարձրաստիճան տնօրեն լինելով է անցկացրել, սակայն զզվելով աշխատանքային ենթակա–ստորադաս փոխհարաբերությունից այդ ասպարեզը թողել է ընդմիշտ։
1984-1985 թթ. Կոմմոդոր (Commodore 64) անուն համակարգիչը Թուրքիա առաջին բերող և համակարգչային այդ ընկերության մասնաճյուղը ստեղծող և համակարգչային նույնանուն առաջին ամսաթերթի հրատարակիչն է։
Աշխարհի տարբեր երկրներ ու շրջանները ման գալով, այդ ճանապարհորդությունների ընթացքում իր տեսած վայրերի մասին բազմաթիվ գրքեր է գրել։ Այսպիսով Բրիտանական և ամերիկյան մեծանուն ընկերությունների համար զբոսաշրջության և հետաքրքիր ուղեվորություններին վերաբերող գրքեր է հեղինակել։
1998 թ. “Փոքր Հյուրանոցների Գիրք” անուն գիրքն առաջին անգամ հրատարակողն է, այդ օրվանից նմանատիպ գրքերի 1, 2, 3, …ևլն. հերթական թողարկումների բազմաթիվ տպագրում է տեղի ունեցել։
1996 թ. վերջնականապես հաստատվելով նախկինում հունական Նէա Էֆեսոս այժմ Շիրինջե կոչվող փոքրիկ գյուղը, այդտեղ փոքրիկ մի հյուրանոց հիմնելով սկսել է իր կյանքը այդ ոլորտում աշխատելով վաստակել։
Նույն գյուղում տասնյակներով տուն է վերականգնել, վերակառուցել և պատմա–մշակութային արժեք ներկայացնող բազմապիսի շինարարական աշխատանքներ կատարել, ինչի համար թուրքական իշխանությունների հետ անընդատ և լուրջ խնդիրներ է ունեցել։
Այժմ ևս իր բանտարկման «առիթ» է հանդիսացել, իր իսկ հողամասում կառուցած ընդամենը 63 քմ. և մեկ հարկանի մի տնակի այսպես կոչված «ապօրինի» շինարարությունը։