Սուրեն Սարումյան

Լուսանկարը՝ Արեգ Բալայանի

Լուսանկարը՝ Արեգ Բալայանի

Սուրեն Սլավիկի Սարումյանը (ծնվել է 1.03.1977թ. Երևան քաղաքում,  ծառայողի ընտանիքում), արձակագիր: 1984թ. ընտանիքով տեղափոխվել են ք. Արտաշատ, որտեղ նույն թվականին ընդունվել է Հ. Թումանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: Գերազանց առաջադիմության համար էքստեռն տեղափոխվել է 3-ից 5-րդ դասարան:
1988թ. Սարումյանների ընտանիքը վերադարձել է Արցախ և  բնակություն հաստատել Ստեփանակերտում: 1988-91թթ. սովորել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան համար 1 դպրոցում:
Մարտական գործողությունների սկսվելուց հետո վիրավորվել է և բուժվելու, հետո ուսումը շարունակելու նպատակով ապրել ք. Չարենացավանում,  սովորել Խ. Աբովյանի անվան համար 2 միջնակարգ դպրոցում: 1993թ. գերազանցությամբ ավարտել է դպրոցը և ընդունվել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:
1998թ. ավարտել է համալսարանը և զորակոչվել  զինվորական ծառայության: 2001 թվականից ծառայում է ՊԲ շարքերում: Ներկայումս ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալն է: Ունի փոխգնդապետի զինվորական կոչում: ԼՂՀ գրողների միության անդամ է:

Ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ»-ում, «Անդին»-ում։ «Հուղարկավորություն դերաբաշխումը» պատմվածքը ներառվել է Գրանիշի 2015 թվականի՝  «Տարվա լավագույն պատմվածք» անվանակարգում:

Հրատարակած երկեր
1. «Աբու Բաքր ալ Բաղդադին՝ Շամի Խալիֆ», վեպ, Երևան, Անտարես, 2016

Կապ

էլ փոստ՝  s.sarumyan@mail.ru

Սուրեն Սարումյանի հրապարակումները Գրանիշում

Share Button