Վրեժ Իսրայելյան

Վրեժ Իսրայելյան

Վրեժ Սաղաթելի Իսրայելյան (1949, ապրիլի 2, Երևան – 2013, հունիսի 14, Երևան[), հայ արձագիր է, դրամատուրգ։ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր (2010, «Տոնապետ» գրքի համար)։

Կենսագրություն և աշխատանքներ

1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և ավագ խմբագիր։
1979-81-ին գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում։ 1982-ից «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն է։ 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ։ Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում։ 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին։

Գործեր

Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում։ 1986-ի փետրվարին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը։ Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ և հետո», «Երկրապահը և քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» և այլն)։

Share Button