Նշան Աբասյան

Նշան Աբասյան

Բանաստեղծ (ծնվ. 1985 թ. հոկտեմբերի 6-ին` Արմավիրի մարզի Խորոնք գյուղում):

2002-2007 թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
2005-2010 թթ. աշխատել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում` որպես սեմինարավար և «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի պատասխանատու:
2010-2012 թթ. Աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում` որպես «Լյուն-սե» երիտասարդական և «Ռադիոարտ» մշակութային ծրագրերի լրագրող:

2012 թվականից աշխատում է «Շողակաթ» հեռուստաընկերությունում` որպես հոգևոր-մշակութային հաղորդումների լրագրող և սցենարիստ:
2004 թվականից ներկայացրել է հայ մշակույթը տարբեր միջազգային ծրագրերում` Լեհաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Լիտվայում, Դանիայում, Իտալիայում և այլն:
2012-ին առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնին:

Թարգմանվել է անգլերենռուսերենիտալերենռումիներեն:

Գրքեր
«Երեքշաբթի», 2007 թ., հեղինակային հրատարակություն,
«Ծիրանենի», 2010 թ., հեղինակային հրատարակություն,
«Ուրիշ լռություն», 2015թ., «Արմավ» հրատարակչություն

Հրապարակումներ մամուլում

«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթ, «Նոր-Դար» գրական հանդես, «Հորիզոն» շաբաթաթերթ, «Մեգապոլիս» ամսագիր, «Նարցիս» գրական հանդես, «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթ, «STEAUA» մշակութային ամսագիր (Ռումինիա)

Կապ
Հեղինակային բլոգ` www.abasyan.wordpress.com
Պաշտոնական էջ Ֆեյսբուքում՝ www.facebook.com/NAbasyan
Էլ. փոստ՝ abasyan@yahoo.com
Հեռախոս՝ + (374) 91 599-842

Նշան Աբասյանի հրապարակումները Գրանիշում

Share Button