«Գրանիշ գրական համայնք» հասարակական կազմակերպությունը Հայաստանում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գլխավոր նպատակը հայոց լեզվի և հայ գրականության պահպանությունը, զարգացումն ու տարածումն է: Հիմնադրվել է 2009 թ-ին մի խումբ գրողների և գրականագետների կողմից:
«Գրանիշ գրական համայնք» հասարակական կազմակերպության նպատակները
ա. Ստեղծել հայ գրողների, գրականագետների, հրատարակիչների և թարգմանիչների գրական բաց համայնք:
բ. Խրախուսել հայերեն գեղարվեստական գրականության ընթերցանությունը:
գ. Նպաստել հայ ժամանակակից հեղինակների հանրահռչակմանը Հայաստանում և արտերկրում:
դ. Նպաստել հայոց լեզվի պահպանությանը, զարգացմանն ու տարածմանը:
ե. Ապահովել հայ դասական և ժամանակակից գրական ժառանգության թվայնացումն ու պատշաճ ներկայացումն ինտերնետում և այլ թվային կրիչների վրա:
զ. Օժանդակել համաշխարհային գրականության հայերեն թարգմանությանը և հայերեն գրականության թարգմանությանն օտար լեզուներով:
է. Նպաստել սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների ներգրավմանն ընդհանուր հայ գրական գործընթացում:
ը. Նպաստել Հայաստանում գրական շուկայի զարգացմանը:
թ. Օժանդակել գիտելիքի և գրականության հանդեպ հասարակական վերաբերմունքի բարեշրջմանը:
ժ. Պայքարելով ազատ գիտելիքի հասանելիության, խոսքի ազատության միջազգային նորմերի ամրապնդման ու հեղինակային իրավունքների պաշտպանության համար` նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը:
«Գրանիշ գրական համայնք» հասարակական կազմակերպության շահառուները
- Բոլոր այն անձինք, ում համար հայերենը մայրենի լեզու է:
- Հայերեն գրողներն ու ընթերցողները:
- Հայ և հայերեն գրականության տեղական և միջազգային շուկայի բոլոր մասնակիցները:
- Հայ և հայերեն գրականության շրջանառությամբ զբաղվող անձինք և հաստատությունները:
- Հայ գրականությամբ և մշակույթով հետաքրքրված բոլոր անձինք:
Granish literary community | Non–governmental Organization