Սարգիս Հովսեփյան

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Սարգիս Հովսեփյան (ծնվ. 1977, հունիսի 24, Երևան), հայ արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ:
1995-97-ին ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրական ստեղծագործություն բաժինը:
Սկսած 2006-ից՝ տպագրվում է գրական մամուլում՝ «Գրեթերթ», «Գրանիշ», «Դրամատուրգիա» հանդեսում, «Գրողուցավ», «Ինքնագիր» գրական կայքերում:Մի շարք ֆիլմերի սցենարների հեղինակ է: Արժանացել է տարբեր մրցանակների:

«Դոմինո» առաջին ժողովածուն լույս է տեսել 2012-ին՝ «Անտարես» հրատարակչության կողմից, ընդգրկում է պատմվածքներ և պիես: Խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան: 168 էջ:

Կապ՝

Սարգիս Հովսեփյանի հրապարակումները Գրանիշում

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *