Հրաչ Բեգլարյան

Հրաչ Բեգլարյան

Հիմնական տվյալներ
Հրաչ Բեգլարյան (ծնվ. 1956, հունվարի 18, Լեռնավան, Լոռու մարզ), հայ արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս, պատմական գիտությունների թեկնածու:

Լեռնավանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժնում: Ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Սևանի շրջանի Ծովագյուղի միջնակարգ դպրոցում: Աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, մասնակցել Հայաստանի բազմաթիվ հնավայրերի պեղումներին: Դասավանդում է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
Մամուլում հանդես է եկել տասնյակ պատմվածքներով, գիտական և հրապարակախոսական հոդվածներով:

Հրատարակած երկեր
«Հողի կանչը», պատմվածքների ժողովածու, 1996թ.:
«Դրախտի պատուհան», բանաստեղծությունների ժողովածու, 2006թ:
«Մարախի տարի»,պատմավեպ, 2009թ:
«Թլոլ Դավիթ», վեպ, 2009թ:
«Հրապարակ», վեպ, 2011թ.:
«Կաղնին ու մեխը», պատմվածքների ժողովածու, 2013թ.:

Հրաչ Բեգլարյանի հրապարակումները Գրանիշում

Share Button