Մարինե Պետրոսյան

Բանաստեղծ

Կենսագրություն

Առաջին շարքը հրապարակել է «Գարուն» ամսագրում 1987 թ, իսկ առաջին գիրքը` «Բանաստեղծություններ», 1993թ։ Այս գիրքը շվեյցարացի բանաստեղծ Վահե Գոդելի կողմից թարգմանվեց ֆրանսերենի եւ երեւանյան հրատարակությունից ընդամենը 2 տարի անց լույս տեսավ Ֆրանսիայում` J’apporterai des pierres վերնագրով։ Նույն Comp’Act հրատարակչությունը, քաջալերված գրքի հաջողությամբ (գրախոսականները բազմաթիվ էին, այդ թվում մեկը` Le Monde-ում), 2003թ. հրատարակեց Մ.Պետրոսյանի երկրորդ ֆրանսերեն ժողովածուն` Erevan.
Մասնակցել է բազմաթիվ միջազգային գրական փառատոների, իսկ 2005թ. դարձել UNESCO-Aschberg մշակութային հիմնադրամի մրցույթի հաղթող` «Ջերասի ծրագրի» ռեզիդենտ-արտիստ, ու հենց այստեղ էլ` Սան Ֆրանցիսկոյին մերձակա անտառներում տեղավորված արտիստական տանը, գրել իր երրորդ գիրքը` «Հայաստանի ծովափին» տարօրինակ վերնագրով։ Այս գրքի որոշ գործերում արդեն հստակորեն տեսանելի է Մ.Պետրոսյանի ոճը, որը ոմանք անվանում են «դոկումենտալ բանաստեղծություն»։ Խոսքը այնպիսի տեքստերի մասին է, որոնք կառուցված են որպես փաստագրություն եւ զերծ են բանաստեղծության համար ավանդականորեն բնորոշ եւ նույնիսկ պարտադիր համարվող շատ տարրերից։ Վերջին` «Սալաթ կրակոցներով» ժողովածուում (2011թ) այս «դոկոմենտալ ոճը» էլ ավելի վառ դրսեւորումներ ստացավ։
Գրում է նաեւ էսսեներ` անդրադառնալով քաղաքական եւ մշակութային կյանքի ակտուալ խնդիրներին։ Հիշարժան է մասնավորապես «Անտիպոեզիա, կամ երբ բանաստեղծը չի փնտրում ալիբի» էսսեն, որտեղ Մ.Պետրոսյանը ձեւակերպում է անտիպոեզիան` պոեզիայի չնմանվող, ավանդականորեն պոեզիային բնորոշ համարվող ատրիբուտների չեզոքացմամբ կառուցված պոեզիան, որպես ժամանակակից հայ բանաստեղծության հիմնական տենդենց եւ գրական ուղղություն։ Մ.Պետրոսյանի «դոկումենտալ ոճը» իր իսկ սահմանած անտիպոեզիայի դրսեւորումներից է։

Գրքեր

• «Բանաստեղծություններ», Կոսսու, 1993թ.
• «J’apporterai des pierres», Editions Comp’Act, 1995
• «Կանոնական պատմություններ», Զանգակ, 1998
• «Erevan», Editions Comp’Act, 2003
• «Հայաստանի ծովափին», ակտուալ արվեստ, 2006
• Marine Petrossian / Tigran Paskevichyan, «Una vegada a l’hivern», Seminari de Traduccio Poètica de Farrera XVI, Institucio de les Lletres Catalanes, 2008
• «Սալաթ կրակոցներով», ակտուալ արվեստ, 2011
• «Կարմիր աֆիշ» (էսսեներ եւ հրապարակախոսական հոդվածներ), ակտուալ արվեստ, 2011

Բլոգը` http://www.tert.am/blog/?author=629
Հեռախոս` +374 93 58 71 08
Էլ. փոստ` maarineh@hotmail.com
Էջը ֆեյսբուքում` http://www.facebook.com/marine.petrossian
Հրապարակումները Գրանիշում

Share Button