Սագօ Արեան

Սագօ Արեան

Հիմնական տվյալներ
Ծնվել է 1972 թվականին՝ Լիբանանում։ Սովորել է Լիբանանի «Քառասուն Մանուկ» և Խանամիրյան Ազգային վարժարաններում, այնուհետև հետևել է հայագիտության դասընթացների։ 1997-ին տպագրել է բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Տարտամ տողեր» խորագրով, իսկ 2000-ին երկրորդ գիրքը՝ «Կանայի հարսանիքը»: Աշխատել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, իրբև հայոց լեզվի գրականության ուսուցիչ։

Ստեղծագործական կենսագրություն
Տպագրվել է «Գարուն», «Նոր դար», «Նարցիս» , «Գրական թերթ», «Բագին», «Հորիզոն», «Ազդակ», «Արծիւ», «Զարթօնք» «Արարատ» և այլ հայրենի և սփյուռքյան տասնյակ թերթերում և ամսագրերում։

Սագօ Արեանի բանաստեղծական հիմնական նյութերը հայրենիքը կորցրած բանաստեղծի որոնումներն են օտար ափերի մեջ, Սփյուռքի նահանջը, միաժամանակ արաբական, մանավանդ պաղեստինյան պայքարը, որ նա իր բանաստեղծություններում ցույց է տվել իրբև համամարդկային ցավ։ Պատրաստում է բանաստեղծությունների երրորդ գիրքը, որում երևում է աշխարհի վերջին տարիների զարգացմանը դեմ հանդիման կանգնած ստեղծագործ մարդը՝ իր մերկ ներաշխարհով։ Կատարում է թարգմանություններ՝ անգլերենից և արաբերենից։

Կապի միջոցներ
Էլ-փոստ՝
Ֆեյսբուք՝

Սագօ Արեանի հրապարակումները Գրանիշում

Share Button