Սամվել Զուլոյան

Բանաստեղծ, ծնվել է 1956թ. Կիրովականում (այժմ Վանաձոր):
Ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության ֆակուլտետը: Առաջին անգամ տպագրվել է 1979թ. «Ավանգարդ» թերթում: Պարբերաբար տպագրվել է հանրապետական մամուլում:
Հայաստանի Գրողների միության անդամ է 1995-ից:
1996-2000թթ. եղել է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահը:
Վախճանվել է 2000թ.:
Հետմահու լուսյ է տեսել նրա “Մարդը պատի վրա” բանաստեղծությունների ժողովածուն, որ ներառում է հեղինակի գրեթե ամբողջ գրական ժառանգությունը:

Սամվել Զուլոյանի հրապարակումները գրանիշում

Share Button