Թադևոս Տոնոյան

Թադևոս Տոնոյան

Թադևոս Տոնոյանը ծնվել է Երևանում՝ 1961թ.-ի մայիսի 1-ին։ 1968-78թթ.-ին սովորել է Երևանի թ.102 միջնակարգ դպրոցում։ 1978-83թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո աշխատանքի անցել համալսարանի նախապատրաստական ֆակուլտետում՝ որպես դեկանի տեղակալ։
Այնուհետև աշխատել է «Պիոներ-կանչ» թերթում, ապա «Պիոներ» ամսագրում՝ որպես պատասխանատու քարտուղար։ 1991թ.-ից առ այսօր նույն ամսագրի գլխավոր խմբագիրն է։ 1994-95 թթ.-ին աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետվարչությունում՝ որպես «Մայրաքաղաք» ստեղծագործական միավորման փոխտնօրեն, այնուհետև պետական ռադիոյի «Իրավունք» ծրագրի ղեկավար։
Թադևոս Տոնոյանը 1989 թ.-ին պաշտպանել է գիտական թեզ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Թադևոս Տոնոյանը դոցենտ է, դասախոսում է Երևանի Պետական համալսարանում և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։
Թադևոս Տոնոյանի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1974թ.-ին «Պիոներ-կանչ» թերթում:
Թադևոս Տոնոյանը 1999թ.-ին արժանացել է Մշակույթի հայկական ֆոնդի «Տարվա լավագույն բանաստեղծություն» մրցանակին:
2008թ.-ին ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի:
Թադևոս Տոնոյանը զբաղվել է նաև գիտական գործունեությամբ, որի արդյունքը նրա բազմաթիվ գրականագիտական, լեզվագիտական ու մշակութաբանական հոդվածներն են. դրանք պարբերաբար լույս են տեսել մամուլում։ 2002 թ.-ին, որպես առանձին գիրք, Թ. Տոնոյանը հրատարակել է «Եղիշեի ակամա ընդդիմախոս Եղիշեն» գիտական ուսումնասիրությունը, 2005 թ. լույս է տեսել «Կորյունի տեքստը և հայ գրի առեղծվածը» գիրքը՝ նվիրված հայ գրի առեղծվածին։
Թ. Տոնոյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, պարսկերեն, ֆրանսերեն, սերբերեն, ռուսերեն, բելառուսերեն:

Հրատարակված երկեր
Բանաստեղծական ժողովածուներ
«Սերմաստղ» բանաստեղծությունների ժողովածուն, 1994թ.-ին։
«Մայրերու հրեշտակներ» բանաստեղծությունների ժողովածու,1997թ.
«Մոմի կաթիլներ»,բանաստեղծությունների ժողովածուն, 2001թ.
«Ծննդյան հեքիաթ» չափածո լեգենդը՝ մանուկների համար, 2001թ.
«Ծիծաղն ու իր բախտը» մանկական բանաստեղծությունների ժողովածու, 2003 թ.
«Թևավոր ծաղիկներ» գիրք պատանիների համար՝ 2004թ.
«Երկրից հետո» բանաստեղծությունների գիրքը,2002թ.
«Երկնքից առաջ» բանաստեղծությունների գիրքը,2010թ.
«Հեքիաթ աղբյուրի ձայնի մասին» լեգենդը մանուկների համար, 2011թ

Կապի միջոցներ

Ֆեյսբուք` http://www.facebook.com/tadevostono?fref=ts

Թադևոս Տոնոյանի հրապարակումները «Գրանիշում»

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *