Վահե Արսեն

Վահե Արսեն

Հիմնական տվյալներ
Վահե Արսեն (ծնվ. 1978, նոյեմբերի 3, Երևան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, ՀԳՄ անդամ (2004-ից):

Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական ամսագրերում և մամուլում, ինչպես նաև արտասահմանում (ADK, Գերմանիա, 2003):
2006-ին ճանաչվել է Միջազգային PEN (ՊԵՆ) կազմակերպության պոեզիայի ամենամյա մրցույթի հաղթող: 2006-ին հունիսին արժանացել է «Իռեն Գյուլնազարյան» հիմնադրամի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին: 2008-ի սեպտեմբերին Մոսկվայում կայացած «ԱՊՀ նորամուտների համագործակցություն» միջազգային մրցանակաբաշխությունում արժանացել է «Պոեզիայում նորարարության համար» հատուկ մրցանակի:

2009-ին Վահե Արսենի թարգմանությամբ լույս է տեսել «Խաղը. արդի սլովակյան գրականություն» ժողովածուն: Կատարում է նաև գեղարվեստական թարգմանություններ անգլերենից:

2010-ին «Կանաչ ստվերների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն թարգմանվել է հոլանդերեն և հրատարակվել Հոլանդիայում, որի համար արժանացել է հոլանդական «Jambe-2010» ամենամյա պոետական մրցանակին:

Հրատարակած երկեր
2003-ին՝ «Թռչող հեծանիվ» բանաստեղծական ժողովածու
2007-ին` «Կանաչ աստվածների վերադարձը» բանաստեղծական ժողովածու

Հասցե՝
Հեռախոս՝
Էլ-փոստ՝
Կայք՝
Ֆեյսբուք՝

Վահե Արսենի հրապարակումները Գրանիշում

Share Button