Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյան (ծնվ. 1946թ. Նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Կոթի գյուղ), հայ ժամանակակից արձակագիր, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ։ 1966-69 թթ. Ծառայել է խորհրդային բանակում: 1974թ.-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանը` բանասերի որակավորմամբ: 1983 թ.-ին լույս է տեսնում «Կիրակի» ընդհանուր վերնագրով պատմվածքների առաջին ժողովածուն: Հայաստանի գրողների միության անդամ, «առավոտ» թերթի հիմնադիր։ 1988.թ-ից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1990–1992 և 1997–2000թթ. ՀՀՇ վարչության նախագահ, 1990–1992թթ.-ին Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1992-1996 թթ. ՀՀ Ներքին Գործերի նախարար, 1996-98թթ. Երևանի քաղաքապետ: 1996 – 1999թթ.-ին ՀՀ ԱԺ պատգամավոր:

Գրական գործունեությունը
Վանո Սիրադեղյանի գրքերը թարգմանվել են վրացերենով: 2010 թ. Վիեննայում Հերբերտ Մաուերի թարգմանությամբ գերմաներենով 2000 օրինակով լույս է տեսել հայ ժամանակակից տաս գրողների գործերից կազմված անթոլոգիան, որտեղ տեղ է գտել նաև Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» պատմվածքը:

Հրատարաված գրքեր

«Կիրակի», (Երևան, 1983)
«Շատ չհամարվի» (Երևան 1993)
«Ծանր լույս»
«Երկիր: Ցպահանջ»
«Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
«Գյադաների Ժամանակը»

Վանո Սիրադեղյանի հրապարակումները Գրանիշում:

Share Button