Գագիկ Դավթյան
Բանաստեղծ, Թարգմանիչ
Գագիկ Դավթյան Բանաստեղծ, թարգմանիչ Հիմնական տվյալներ Ծնվել է 1947թ. ապրիլի 4-ին, ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ չի աշխատել: Ծառայել է Խորհրդային բանակում որպես սպա: 1988թ-ից եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի, 1989թ-ից` «Հայաստանի Հանրապետություն» թերթի Զանգեզուրի գոտու սեփական թղթակիցը: 1996թ. հիմնադրել է Սյունիքի մարզպետարանի «Սյունիք» պաշտոնաթերթը, եղել նրա անփոփոխ գլխավոր խմբագիրը մինչև լուծարումը (2000թ.): Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի է (2007թ) Գ. Դավթյանի անունն է կրում Սյունիքի մարզի Լեռնաձորի դպրոցի հայոց լեզվի և գրականութան կաբինետը (2007թ):
Գագիկ Դավթյան Բանաստեղծ, թարգմանիչ Հիմնական տվյալներ Ծնվել է 1947թ. ապրիլի 4-ին, ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ չի աշխատել: Ծառայել է Խորհրդային բանակում որպես սպա: 1988թ-ից եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի, 1989թ-ից` «Հայաստանի Հանրապետություն» թերթի Զանգեզուրի գոտու սեփական թղթակիցը: 1996թ. հիմնադրել է Սյունիքի մարզպետարանի «Սյունիք» պաշտոնաթերթը, եղել նրա անփոփոխ գլխավոր խմբագիրը մինչև լուծարումը (2000թ.): Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի է (2007թ) Գ. Դավթյանի անունն է կրում Սյունիքի մարզի Լեռնաձորի դպրոցի հայոց լեզվի և գրականութան կաբինետը (2007թ): 2012 թ-ից Աշխարհի բանաստեղծների շարժման (Movimiento poetas del mundo) անդամ է: 2016 թ-ից Պոեզիայի և արվեստի եվրոպական «ՀՈՄԵՐ» մեդալի շնորհման միջազգային կազմկոմիտեի անդամ է: 2017 թ-ից Բուլղարիայի Անկախ գրողների միության Պատվավոր անդամ է: 2017 թ-ից Վրաստանի գրողների միության Պատվավոր անդամ է: Ժանրերը, որոնցում ստեղծագործում է հեղինակը Պոեզիա, գեղարվեստական թարգմանություն, հրապարակախոսություն Ստեղծագործական կենսագրություն Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1967թ., «Ավանգարդ» թերթում: 1982թ-ից ԽՍՀՄ (Հայաստանի) գրողների միության անդամ է: Հեղինակել է սեփական և թարգմանական ավելի քան 30 գիրք: Բանաստեղծությունները թարգմանվել և տպագրվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, սլովակերեն, սերբերեն, բուլղարերեն, ռումիներեն, լեհերեն, ուկրաիներեն, ղազախերեն, չինարեն, չեխերեն, առանձին գրքերով հրատարակվել են Մոսկվայում, Թբիլիսիում, Վարշավայում, Պլեվենում, Փարիզում, Բելգրադում: Մասնակցել է պոեզիայի միջազգային փառատոների` Քութայիսի, Վլադիվոստոկ, Թբիլիսի, Ստեփանակերտ, Բելգրադ, Բիդգոշչ, Պոզնան, Հանչժոու, Սիչան, Չենդու, Սինին, Աստանա քաղաքներում: Հրատարակած երկեր Բանաստեղծությունների ժողովածուներ հայերեն «Մենախոսություն» (1980 թ.) «Երազների երկինք» (1983 թ.) «Վերադարձ» (1987 թ.) «Անվերջ սկիզբ» (2007թ.) «Վարք Բաբիկի՝ որդվո Սյունյաց իշխան Անդովկի» (պոեմ, 2015թ.) «Որպես լույս ու խիղճ» (2017 թ.) Բանաստեղծությունների ժողովածուներ օտար լեզուներով «Արևն ու մենք» (վրացերեն, Թբիլիսի - 1988 թ.) «Ժամանակների ժամադրություն» (ռուսերեն, Մոսկվա -1989թ.) «Բաց նամակ» (վրացերեն, Թբիլիսի - 2013 թ.) «Աստանդական սիրտը» (լեհերեն, Վարշավա - 2015 թ.) «Անհնարին զրույց» (հայերեն, ֆրանսերեն, Փարիզ - 2015 թ.) «Հոգու շավիղներով» (բուլղարերեն, Պլեվեն - 2017 թ.) «Վեճ Հոբի հետ» (սերբերեն, Բելգրադ - 2020 թ.) Թարգմանական գրականություն (ռուսերենից) ՏԱՍՈՍ ԼԻՎԱԴԻՏԻՍ, Կանտատ երեք միլիարդ ձայնի համար, 1971 թ. ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ, Հավերժական ճամփորդը, 1982 թ. ԷԼՄԵՐ ԴԻԿՏՈՆԻՈՒՍ, Երկրային քնքշություն, 1984, 2007 թ. թ. ՍԻՐՈ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐ (անթոլոգիա, 1988 թ.) ՌՈԲԵՐՏ ԲՅՈՌՆՍ, Ոտաբոբիկ աղջիկը, «Համաշխարհային պոեզիա» մատենաշար, հատորյակ 6 («Էպիգրամներ» բաժինը թարգմանել է Գագիկ Դավթյանը, 2007թ.) ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ, «Փշրանքներ», «Գրեր», «Կայծեր», «Համաշխարհային պոեզիա» մատենաշար, հատորյակ 8, 2007 թ. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ, Անձեռակերտ հուշակոթող,«Համաշխարհային պոեզիա» մատենաշար, հատորյակ 12, (գրքի մի մասը թարգմանել է Գագիկ Դավթյանը, 2007 թ.) ՎՐԱՍՏԱՆ, 21-ՐԴ ԴԱՐ, «Համաշխարհային պոեզիայի մատենաշար» (անթոլոգիա: Գրքի մեծ մասը թարգմանել է Գագիկ Դավթյանը, 2007 թ.) ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻ, Արևի արցունքը, 2009 թ. ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ, Ծառը (ռուսերեն, հայերեն: Գրքի մի մասը թարգմանել է Գագիկ Դավթյանը, 2010 թ.) ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ, Սահմանների սահմանից անդին, 2011 թ. ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ, Ուղեկիցներս Քարթլոսի տնից, «Համաշխարհային պոեզիա» մատենաշար, հատորյակ 41 (անթոլոգիա, 2012 թ.) ԼՅՈՒԲԻՑԱ ՄԻԼԵՏԻՉ, Ներիր, հրեշտակ, 2013 թ. ԼՅՈՒԲԻՑԱ ՄԻԼԵՏԻՉ, Արարատի հողմերը` (սերբերեն, հայերեն, 2013 թ.) ՌՈՄԱՆ ԿԻՍՅՈՎ, Համբարձում (հայերեն, բուլղարերեն, ռուսերեն, 2014 թ.) ՄԻԽԱՅԻԼ ԼԵՐՄՈՆՏՈՎ, Անլվա Ռուսիա, մնաս բարով (ռուսերեն, հայերեն, 2014 թ.) ԴԱՐԻՈՒՇ ՏՈՄԱՇ ԼԵԲՅՈԴԱ, Հավատով նայիր Արարատին, 2015 թ. ԿԱԼԻՆԱ ԻԶԱԲԵԼԱ ԶԻՈԼԱ, Սառույցի պես փխրուն, 2015 թ. ԱԹԱՆԱՍ ՎԱՆՉԵՎ ԴԸ ԹՐԱՍԻ, Արևային երգեր (ֆրանսերեն – հայերեն, Փարիզ, 2015 թ) ՈՐՊԵՍ ՁԵՌՔՍԵՂՄՈՒՄ, Լեհական պոեզիայի անթոլոգիա, հատոր IX (լեհերեն – հայերեն, 2016թ.) ԳՈՒՐԱՄ ՕԴԻՇԱՐԻԱ, Չուղարկված նամակներից, 2016 թ. ՎՐԱՑԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ 2017 թ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՈԵԶԻԱ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ, 2017 թ. ՋԻԴԻ ՄԱՋԻԱ, Իմ ձայնը, 2017 թ. ԲԱԽԻՏԺԱՆ ԿԱՆԱՊՅԱՆՈՎ, Թուխ լուսնի լացը (ռուսերեն, հայերեն, 2018 թ.) ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. Հայաստան-Լեհաստան, 2018 թ. ԲԱՂԱԹԵՐ ԱՐԱԲՈՒԼԻ. Ուրիշ երկինք (գրքի մի մասը թարգմանել է Գագիկ Դավթյանը, 2019 թ.) ՂԱԶԱԽԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԹՈԼՈԳԻԱ (մի մասը թարգմանել է Գագիկ Դավթյանը, 2019թ.) Մրցանակներ, պարգևներ, կոչումներ 1985 Վլադիմիր Մայակովսկու անվան միջազգային մրցանակ 2007 ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ 2007 Վրաստանի ԳՄ Իվանե Մաչաբելու անվան մրցանակ 2012 Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ «Կանթեղ» մրցանակ 2013 Համավրացական «Ռուսթավելի» ընկերության Դավիթ Գուրամիշվիլու անվան մրցանակ 2014 ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ 2014 Ռուսաստանի ԳՄ Միխայիլ Լերմոնտովի անվան մեդալ 2014 Պոեզիայի Արցախյան միջազգային 2-րդ փառատոնի մրցանակ 2015 Լեհ ԳՄ Կլեմենս Յանիցկու անվան «Յանիցիուս» մրցանակ 2015 ԱՄՆ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակ 2016 Պոեզիայի և արվեստի Եվրոպական «ՀՈՄԵՐ» մեդալ 2016 ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան մրցանակ 2017 Բուլղարիայի Անկախ գրողների միության Պատվո մեդալ 2017 Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» Ոսկյա հուշամեդալ 2017 ՀԳՄ հատուկ մրցանակ 2017 Վրաստանի ԳՄ Գալակտիոն Տաբիձեի անվան մրցանակ 2017 Վրաստանի ԳՄ վրացական մշակույթի դեսպանորդի կոչում 2018 Ղազախստանի Եվրասիական հիմնադրամի «Պոեզիայի խնձոր» մրցանակ 2018 Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարության «Բանաստեղծական թարգմանության հեծյալ» մրցանակ 2018 Լեհ ԳՄ Տադեուշ Միչինսկու անվան ՖԵՆԻՔՍ էքսպրեսիոնիստական մրցանակ 2020 Լեհ ԳՄ Ալֆրեդ Կովալկովսկու անվան մեդալ Կապի միջոցներ Հասցե՝ 0054, Երևան, Դավիթաշեն I թաղամաս, 7, բն. 47 Հեռախոս՝ 091 76 28 29, 094 76 28 29 էլ. Փոստ՝ gagik.t.davtyan@mail.ru Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/Гагик Давтян Գագիկ Դավթյանի մասին տեսագրությունները դիտեք այստեղ, այստեղ: Գագիկ Դավթյանի հրապարակումները Գրանիշում
Հրապարակումները Գրանիշում 1
-
Պոեզիա
Ինքդ քեզ ի տես
և շունչդ պահած սպասում ես դու, թե` ահա – ահա, ուր որ է, ահա, պիտի քո դռան զանգն ավետաբեր անուշ ծլնգա, և նույնքան անուշ ժպիտը դեմքին փոստատարը գա, կանգնի քո շեմքին, և սիրով պարզի երկծալ բացիկը այն հեռա…
4 Ապրիլ 2020 • 5 րոպե
Թարգմանչի հրապարակումները Գրանիշում 2
-
Պոեզիա
Սավվա Ռադուլովիչ | Եթե ցանկանում ես, որ քեզ տեսնի տերը
Թարգմանիչ՝ Գագիկ Դավթյան
Բանաստեղծ, արձակագիր: Ծնվել է 1980-ին Չեռնոգորիայի Նիկշիչ քաղաքում: Ավարտել է Պոդգորիցայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: Հրատարակել է «Լռում եմ բանաստեղծությամբ», «Ոչ ոքի դուստրը» բանաստեղծակ…
6 Նոյեմբեր 2025 • 4 րոպե
-
Պոեզիա
Դուշկա Վրխովաց | Բանաստեղծություններ
Թարգմանիչ՝ Գագիկ Դավթյան
Ծնվել է Բանյա Լուկա քաղաքում: Ավարտել է Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Համաշխարհային գրականություն և գրականության տեսություն» բաժանմունքը: Հեղինակ է բանաստեղծությունների 20 գրքի, որոնց մ…
13 Օգոստոս 2014 • 4 րոպե