Զավեն Բեկյան

Հիմնական տվյալներ

Ծնվել է 1954թ. ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղում:
1976թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1976-1989թ.թ. աշխատել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեում:
1989թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի ջրմուղի տնտեսությունում («Վեոլիա» ընկերություն):

Ժանրերը, որոնցում ստեղծագործում է հեղինակը

Պոեզիա, արձակ, գրաքննադատություն, հրապարակախոսություն:

Ստեղծագործական կենսագրություն

Առաջին անգամ տպագրվել է 1968թ., տասնչորս տարեկան հասակում, Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատի «Ձուլող» բազմատպաքանակ թերթում: Այնուհետև տպագրվել է գրական տարբեր պարբերականներում («Գարուն», «Նորք» ամսագրեր, «Գրական թերթ» և այլն ): Բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, սերբերեն, վրացերեն լեզուներով և լույս են տեսել տարբեր անթոլոգիաներում: Մամուլում տպագրել է մանկական բանաստեղծություններ, որոնք առանձին գրքով տպագրության ընթացքում են: Տպագրել է նաև կարճ պատմվածքների մի ժողովածու («Ժամը չորսը», 2015թ.): Հեղինակ է գրականագիտական, գրաքննադատական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների: Հաճախակի է տպագրվում «Հրապարակ» թերթում:
Անդամ է միջազգային ՊԷՆ ընկերակցության:

Հրատարակած երկեր

Բանաստեղծությունների ժողովածուներ

«Պսակբացեք»  (1990թ.)
«Տեսիլք և կյանք» (1993թ.)
«Անժամության վայր» (1996թ.)
«Ցայգածաղիկ» (2002թ.)
«Ճամփաբաժան» (2006թ.)
«Կավե աշտանակ»  (2012թ.)
«Ձայնաշար կամար» (2015թ.)
«Մենավոր աստղի տակ» (2017թ.)
«Ծիրանավորը» (2019թ.)

Կարճ պատմվածքների ժողովածու

«Ժամը չորսը» (2015թ.)

Կապի միջոցներ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ավան-Առինջ թաղամաս, շենք 2/5, բն. 12
Հեռախոս` 628496, 098713058
էլ-փոստ zavenbekyan 54@gmail.com

Զավեն Բեկյանի հրապարակումները Գրանիշում

Share Button