Զավեն Բոյաջյան

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը գրական- գեղարվեստական քննադատություն մասնագիտացմամբ: Աշխատակցել է «Անդրադարձ» շաբաթաթերթին, խորագրեր վարել «Եթեր», «TV ալիք», «Հայաստանի Հանրապետություն», «8½», «Ազգ», «Ժամանակ Երևան» թերթերում: 1993-2011 թթ. Հայաստանի հանրային հեռուստատեսության «8 ½» հեղինակային ծրագրով ներկայացրել է համաշխարհային կինոյի լավագույն նմուշները, 2005-2012 թթ.՝ եղել Հանրային հեռուստատեսության կինոյի և կրկնօրինակման բաժնի գլխավոր խմբագիրը, 2008-ին՝ «CinemArt» հանդեսի գլխավոր խմբագիրը:
Թարգմանությամբ զբաղվում է 1986-ից: Մամուլում և գրքերով թարգմանություններ է հրապարակել անգլերենից, ֆրանսերենից, իտալերենից, ռուսերենից, լեհերենից, բուլղարերենից, կարող է թարգմանել նաև սերբերենից, խորվաթերենից, չեխերենից և սլովակերենից: Բազմաթիվ, մեծ մասամբ թարգմանական գրքեր է խմբագրել: 2012-ից խմբագրում և ծանոթագրում է «Լիակատար Շեքսպիր» մատենաշարը 39 գրքով (լույս է տեսել յոթ գիրք): Գրական գործերից և արվեստին առնչվող տարաբնույթ նյութերից զատ, թարգմանել և խմբագրել է նաև մեծաթիվ գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր:
2015-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպի թարգմանության, ինչպես նաև թարգմանության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար:

Կապի միջոցներ
Հասցե՝
Հեռախոս՝
Էլ-փոստ՝ zavboy@gmail.com

Զավեն Բոյաջյանի հրապարակումները Գրանիշում

Share Button