Սաքո Արյան

Ծնվել է 1972 թվականին՝ Լիբանանում: Սովորել է Լիբանանի «Քառասուն մանուկ» եւ Խանամիրյան Ազգային վարժարաններում, այնուհետեւ հետեւել է հայագիտության դասընթացների: 1997-ին տպագրել է բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Տարտամ տողեր» խորագրով, իսկ 2000-ին երկրորդ գիրքը ՝ «Կանայի հարսանիքը»: Աշխատել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, իրբեւ հայ գրականության ուսուցիչ:

Տպագրվել է «Գարուն», «Նոր դար», «Նարցիս» , «Գրական թերթ», «Բագին», «Հորիզոն», «Ազդակ», «Արծիւ», «Զարթօնք» եւ այլ հայրենի եւ սփյուռքյան տասնյակ թերթերում եւ ամսագրերում:

Սաքո Արյանի բանաստեղծական հիմնական նյութերը հայրենիքը կորցրած բանաստեղծի որոնումներն են օտար ափերի մեջ, Սփյուռքի նահանջը, միաժամանակ արաբական, մանավանդ պաղեստինյան պայքարը, որ նա իր բանաստեղծություններում ցույց է տվել իրբեւ համամարդկային ցավ: Պատրաստում է բանաստեղծությունների երրորդ գիրքը, որում երեւում է աշխարհի վերջին տարիների զարգացմանը դեմ հանդիման կանգնած ստեղծագործ մարդը՝ իր մերկ ներաշխարհով:

Կատարում է թարգմանություններ՝ անգլերենից եւ արաբերենից:

Ամուսնացած է, ունի երկու որդի՝ Վահագն եւ Ակսել:

Share Button