«Արձակ 2014» տարվա լավագույն պատմվածքի մրցույթ

ardzak 2014«Անտարես» հոլդինգը և «Գրանիշ» գրական ակումբը հայտարարում են տարվա լավագույն պատմվածքի «Արձակ 2014» մրցույթի մեկնարկը: Մրցույթի նպատակն է խթանել արդի հայ պատմվածքի զարգացումը և ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությունը:
Մրցույթի համար սահմանվում են Մեծ մրցանակ և երկու հատուկ մրցանակ, որոնք կորոշվեն մրցատյանի կողմից (մրցատյանի անդամների անունները չեն հրապարակվում):
Հաղթողներին որպես մրցանակ կշնորհվեն «Արձակ 2014» մրցանակի դափնեկրի վկայագիր և դրամական պարգև`
Մեծ մրցանակ – 200 000 դրամ
Հատուկ մրցանակներ – 100.000-ական դրամ
Բացի մրցատյանի սահմանած մրցանակային տեղերից, մրցանակ կտրվի նաև «Իմ հեղինակը» անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկությամբ` Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Մրցույթին ներկայացված պատմվածքների համար մրցույթի գործընկերները կսահմանեն մրցանակներ և պարգևներ` առանձնացնելով այն հատկանիշներն ու չափանիշները, որոնք իրենք են կարևորում:
Մրցույթի վերջնաժամկետից հետո առցանց քվեարկության կդրվեն միայն մրցատյանի կողմից ընտրված պատվածքները (2011թ-ին դրանք 19-ն էին, 2012-ին՝ 16-ը. 2013-ին՝ 21-ը):
Լավագույն պատմվածքների ժողովածուն կհրատարակվի առանձին գրքով:
«Անտարես» հրատարակչությունը լույս կընծայի Մեծ մրցանակին արժանացած և միաժամանակ առցանց քվեարկությամբ հաղթած պատմվածքի հեղինակի գիրքը:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՈՒՄ ՆՇԵԼ`
– Հեղինակի անուն, ազգանունը, գրական կեղծանունը (եթե այդպիսին կա)
– Ծննդյան տարեթիվը (Տ-Ա-Օ)
– Հիմնական բնակության հասցեն
– Հեռախոսահամարները (աշխ., տուն, բջջային)
– Էլ-փոստի հասցեն
– Ներկայացվող պատմվածքի վերնագիրը
– Ծավալը նիշերով
– Ստեղծման ժամանակահատվածը
– Հրապարակվե՞լ է արդյոք որևէ տեղ, եթե այո` նշել որտեղ և երբ
– Հայցման ամսաթիվը

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Մասնակիցների տարիքային ներքին շեմը` 18 տարեկան: Հայտատուի տարիքը սահմանվում է տվյալ տարվա հոկտեմբերի 15-ի դրությամբ: Մրցույթին կարող են մասնակցել 2014 թվականի հունվարի 1-ից հետո ստեղծված հայերեն տպագիր և անտիպ պատմվածքները: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ պատմվածք, որի ծավալը չի գերազանցում 14.000 նիշը (ներառյալ բացատները): Մրցույթին ներկայացված պատմվածքը մինչև «Արձակ» մրցույթի ամփոփումը չպետք է ներկայացված լինի որև այլ մրցույթի:
Մրցույթին մասնակցելու համար ardzak.mrcuyt@yahoo.com փոստին ուղարկել ստեղծագործությունը և մասնակցության հայտի լրացված ձևը` նամակի վերնագրում նշելով «Արձակ 2014» արտահայտությունը: Հայտերն ընդունվում են 2014թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Մրցանակների շնորհման արարողությունը կկայանա արդյունքների ամփոփումից հետո` մինչ 2015 թվականի մարտի 31-ը:
Պատմվածքները կտեղադրվեն «Արձակ 2014»-ի կայքում (www.ardzak.org):
Պարզաբանումների համար դիմել «Արձակ» մրցույթի կազմակերպչական խմբին:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *