Հայտերի ընդունում

«Գրանիշ» գրական հարթակը մշտապես բաց է որակյալ գրականության, խորքային վերլուծությունների և բարձրարժեք թարգմանությունների համար: Ստորև ներկայացված են խմբագրության հետ համագործակցության սկզբունքներն ու նյութերի ներկայացման կարգը:

Խմբագրական քաղաքականություն և ընտրության սկզբունքներ

Մերժելով գրականության գնահատման նախասահմանված, կանխակալ կաղապարները և խուսափելով ամեն ինչ ու ամենքին հավասարապես ներկայացնելու «պորտալային» մոտեցումից՝ «Գրանիշը» առաջնորդվում է հետևյալ չափանիշներով.

  1. Գրական որակ և ասելիք. Մենք նախապատվությունը տալիս ենք այն հեղինակներին, որոնք ունեն ձևավորված գրական դեմք, ինքնատիպ ասելիք և տիրապետում են գրական նյութին:

  2. Ժանրային բազմազանություն. Հարթակում ներկայացվում են ժամանակակից հայ արձակի, պոեզիայի, փորձագրության (էսսե), գրականագիտական վերլուծությունների և քննադատության լավագույն նմուշները:

  3. Թարգմանություն և թվայնացում. Խմբագրությունը կարևորում է համաշխարհային գրականության բարձրարժեք հայերեն թարգմանությունները (հատկապես՝ անտիպ), ինչպես նաև հայ դասական գրական ժառանգության որակյալ թվայնացումները:

Նյութերի ներկայացման կարգը

Եթե ցանկանում եք Ձեր ստեղծագործությունները կամ թարգմանությունները հրապարակել «Գրանիշում», խնդրում ենք հետևել այս հրահանգներին.

  • Էլեկտրոնային հասցե. Նյութերն ուղարկեք granish@ymail.com էլեկտրոնային հասցեին:

  • Ձևաչափ. Տեքստերը ներկայացրեք Word ձևաչափով (.doc կամ .docx), հայատառ (Unicode ստանդարտով):

  • Կից տեղեկություն. Նամակին կցեք Ձեր համառոտ կենսագրությունը և լուսանկարը: Թարգմանության դեպքում խնդրում ենք նշել նաև բնագրի լեզուն և հեղինակին:

Ուշադրություն. Խմբագրությունը ստացված նյութերը չի գրախոսում և գրավոր չի մեկնաբանում մերժման պատճառները: Մենք կապ ենք հաստատում միայն այն հեղինակների հետ, որոնց գործերը երաշխավորվել են հրապարակման:

Հեղինակային իրավունքներ և էթիկա

  1. Պաշտպանություն. «Գրանիշում» հրապարակվող բոլոր նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով և լույս են տեսնում հեղինակի (կամ իրավատիրոջ) համաձայնությամբ:

  2. Անձեռնամխելիություն. Հրապարակված նյութը դառնում է «Գրանիշի» թվային արխիվի մաս և կայքից հեռացման ենթակա չէ:

  3. Ազատություն խմբավարությունից. Հարթակը զերծ է քաղաքական քարոզչությունից, խմբակային շահերի սպասարկումից և հովանավորչությունից:

  4. Հեղինակի տեսակետ. Ներկայացված ցանկացած միտք կամ կարծիք արտահայտում է բացառապես հեղինակի տեսակետը և կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ:

Մեկնաբանությունների քաղաքականություն

Առողջ գրական երկխոսությունն ապահովելու համար կայքում գործում է մեկնաբանությունների նախնական մոդերացիա: Չեն հաստատվի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են.

  1. Հայհոյանք, անձնական վիրավորանք կամ արժանապատվությունը նվաստացնող խոսք:

  2. Ատելության խոսք, խտրականության դրսևորումներ:

  3. Առևտրային գովազդ կամ սպամ:

  4. Լատինատառ կամ այլատառ գրառումներ (եթե տեքստը հայերեն է, այն պետք է լինի հայատառ):