Վաստակած դիրք և առաքելություն
«Գրանիշը» հայալեզու գրական առցանց պարբերական է, որը 2009 թվականից ի վեր հետևողականորեն ձևավորում է ժամանակակից հայ ընթերցողի գրական ճաշակն ու մտածողությունը։ Շուրջ երկու տասնամյակի անընդմեջ, որակյալ ու սկզբունքային աշխատանքով «Գրանիշը» վաստակել է հայերեն առցանց գլխավոր գրական մամուլի և դասական պարբերականի իր պատկառելի կարգավիճակը։
«Գրանիշը» հայ գրողների, գրականագետների, հրատարակիչների և թարգմանիչների գրական բաց համայնք է։ Այն հիմնադրվել է հայերեն գրականության տարածման, հայ ժամանակակից հեղինակների հանրահռչակման և գրական երկխոսության կայացման համար՝ դառնալով հայ ժամանակակից գրականության ամենախոշոր առցանց հավաքածուն։
Գրական համայնք և միջավայր
«Գրանիշն» ավելին է, քան պարզապես հանդես․ այն համայնքաստեղծ հարթակ է, որը միավորում է տարբեր սերունդների գրողների, թարգմանիչների ու քննադատների։ Ստեղծման առաջին իսկ օրվանից հարթակի նպատակն է եղել գրականության հանդեպ հանրային ուշադրության վերականգնումը, խոսքի անզիջում որակի պահպանումը և հայերեն գրի ու մտքի տարածումը Հայաստանում և Սփյուռքում։
Այստեղ ձևավորվում է ժամանակակից գրական ընթացքը, տեղ, ուր գրողն ու ընթերցողը հանդիպում են խորքային, չշտապող զրույցի շուրջ։
Բովանդակություն և գրական դաշտ
Հարթակի բովանդակային առանցքը կազմում են․
-
Ժամանակակից հայ գրականությունը — Արձակի, պոեզիայի և փորձագրության (էսսեի) լավագույն, հասուն ու էական նմուշները, որոնք արտացոլում են մեր ժամանակի գեղագիտական ու փիլիսոփայական ընկալումները։
-
Բարձրարժեք թարգմանությունը — Համաշխարհային դասական և ժամանակակից գրականության թարգմանությունները, որոնք հարստացնում են հայերենի գրական հյուսվածքն ու ընթերցողին հաղորդակից դարձնում համաշխարհային մտքի զարգացումներին։
-
Գրաքննադատությունն ու վերլուծությունը — Գրական դաշտի, նոր հրատարակությունների և մշակութային երևույթների անաչառ, խորքային քննությունն ու մեկնաբանությունը։
Խմբագրական սկզբունքներ
«Գրանիշում» հրապարակվող բոլոր նյութերն անցնում են մասնագիտական խմբագրական ընտրություն։ Հարթակը առաջնորդվում է գրական բարձր չափանիշներով, տեքստի տիպոգրաֆիկ ու լեզվական մաքրությամբ և հեղինակային իրավունքների լիարժեք պաշտպանությամբ։