Արմեն Ավանեսյան
Գրականագետ
Հիմնական տվյալներ Արմեն Ավանեսյան (ծնվ. 1980, հոկտեմբերի 18, Երևան), հայ գրականագետ: 1997-ին ավարտել է Երևանի թիվ 106 միջնակարգ դպրոցն ու նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 2001-ին ավարտել է ուսումը և անցել պարտադիր զինծառայության: 2003-ին ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրան հայ նորագույն գրականություն և քննադատություն մասնագիտությամբ: 2005-ին, ավարտելով մագիստրատուրան, ընդունվել է ասպիրանտուրա` հայ նորագույն գրականության ամբիոնում: 2006-ից աշխատում է «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսում, որպես գրականագիտության և քննադատության բաժնի վարիչ:
Հիմնական տվյալներ Արմեն Ավանեսյան (ծնվ. 1980, հոկտեմբերի 18, Երևան), հայ գրականագետ: 1997-ին ավարտել է Երևանի թիվ 106 միջնակարգ դպրոցն ու նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 2001-ին ավարտել է ուսումը և անցել պարտադիր զինծառայության: 2003-ին ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրան հայ նորագույն գրականություն և քննադատություն մասնագիտությամբ: 2005-ին, ավարտելով մագիստրատուրան, ընդունվել է ասպիրանտուրա` հայ նորագույն գրականության ամբիոնում: 2006-ից աշխատում է «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսում, որպես գրականագիտության և քննադատության բաժնի վարիչ: Նրա հեղինակությամբ երեք տասնյակից ավելի հոդվածներ են լույս տեսել հայաստանյան և սփյուռքի գրական մամուլում` գրականության և թատրոնի վերաբերյալ: 2010-ին պաշտպանել է «Արդի հայ դրամատուրգիայի հիմնախնդիրները (1991-2008)» թեմայով ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող է: 2011-ից Գրքի և հրատարակչական կենտրոնում հրատարակչական բաժնի պետ է: Հրատարակած երկեր Արդի հայ դրամատուրգիան (1991-2008 թթ) Կապի միջոցներ Հասցե՝ Հեռախոս՝ Էլ-փոստ՝ Ֆեյսբուք՝ Արմեն Ավանեսյանի հրապարակումները Գրանիշում http://youtu.be/3T-rGHeZ1hg
Հրապարակումները Գրանիշում 3
-
Գրախոսական
Արցախյան ազատամարտը Վրեժ Իսրայելյանի արձակում
20-րդ դարավերջին հայ ժողովրդի ճակատագիրն այնպես դասավորվեց, որ անկախությունն ու պատերազմը համատեղվեցին: Հայ գրողի համար ի հայտ եկան նոր մարտահրավերներ. մի կողմից ոչ վաղ անցյալի մերժում (խորհրդային հաս…
17 Հուլիս 2020 • 6 րոպե
-
Գրականագիտություն
Ազգայինի նորօրյա ընկալումները
Վրեժ Իսրայելյանի «Տոնապետ» (Երևան, Նաիրի, 2010 թ.) ժողովածուն արձակագրի ստեղծագործության մեջ նոր որակներ է արձանագրում: Հեղինակը հիմնականում ազգային խնդիրներին է անդրադառնում: Գրեթե բոլոր պատմվածքների…
2 Հուլիս 2013 • 7 րոպե
-
Գրականագիտություն
Հիշողությունը` վեպ
Վահագն Մուղնեցյանի «Տաբու» վեպը ժանրի ավանդական ընկալումներից դուրս ստեղծագործություն է: Այն երկու գլխից է կազմված` «Նզովքի դատապարտվածները» և «Համաստեղության նշանը»: Այս գլուխներն իրենց հերթին մանր պ…
17 Մարտ 2010 • 15 րոպե