Բարի գալուստ «Գրանիշ» գրական հարթակ։ Մեր կայքից (granish.org) օգտվելով, նյութեր ընթերցելով, տարածելով կամ մեկնաբանություններ թողնելով՝ Դուք համաձայնում եք հետևել ստորև ներկայացված կանոններին ու պայմաններին։
1. Հեղինակային իրավունքներ և նյութերի օգտագործում
1.1. Բովանդակության սեփականություն. «Գրանիշում» հրապարակված բոլոր տեքստերը (արձակ, պոեզիա, էսսեներ, գրախոսականներ, թարգմանություններ) հանդիսանում են դրանք հեղինակած անձանց սեփականությունը և պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ ու հեղինակային իրավունքի միջազգային նորմերով։
1.2. Վերահրապարակում և արտատպում.
-
Կայքից որևէ նյութի ամբողջական կամ մասնակի արտատպումը այլ տպագիր կամ էլեկտրոնային մամուլում թույլատրվում է բացառապես հեղինակի և «Գրանիշի» խմբագրության նախնական գրավոր համաձայնությամբ։
-
Սոցիալական ցանցերում կամ այլ հարթակներում տեքստերից կարճ մեջբերումներ անելիս ակտիվ հղումը (hyperlink) դեպի «Գրանիշի» համապատասխան էջը պարտադիր է։
1.3. Արխիվի անձեռնամխելիություն. Հարթակում հրապարակված և արխիվացված նյութերը հանդիսանում են գրական ընթացքի արձանագրություն և կայքից հեռացման ենթակա չեն, բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի։
2. Մեկնաբանությունների քաղաքականություն (Moderation)
«Գրանիշը» խրախուսում է առողջ, քննադատական և փաստարկված գրական քննարկումները։ Բոլոր մեկնաբանություններն անցնում են նախնական մոդերացիա։
Արգելվում են և չեն հաստատվի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են․
-
Ատելության խոսք և վիրավորանք. Հայհոյանք, անձնական վիրավորանք, արժանապատվությունը նվաստացնող, խտրականության կամ բռնության կոչեր պարունակող արտահայտություններ։
-
Քաղաքական քարոզչություն. Քաղաքական ռեպլիկներ, պիտակավորումներ կամ գրականության հետ կապ չունեցող քաղաքական վեճեր։
-
Այլատառ գրառումներ. Հայերեն մեկնաբանությունները պետք է գրված լինեն բացառապես հայատառ (լատինատառ կամ տարադարձված տեքստերը ենթակա են մերժման)։
-
Սպամ և գովազդ. Առևտրային հայտարարություններ, կասկածելի կայքերի հղումներ կամ կրկնվող անիմաստ տեքստեր։
3. Հեղինակային պատասխանատվություն
3.1. Անհատական տեսակետ. «Գրանիշում» հրապարակված հոդվածներում, էսսեներում կամ մեկնաբանություններում արտահայտված մտքերն ու կարծիքները պատկանում են բացառապես դրանց հեղինակներին և կարող են չհամընկնել խմբագրության պաշտոնական դիրքորոշման հետ։
3.2. Անհամատեղելիություն. Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից մեկնաբանությունների բաժնում տեղադրված նյութերի կամ արտաքին հղումների բովանդակության համար։
4. Անձնական տվյալների պաշտպանություն (Privacy)
4.1. Կայքից օգտվելիս, նորություններին բաժանորդագրվելիս կամ մեկնաբանություն թողնելիս օգտատերերի տրամադրած տվյալները (էլ․ փոստ, անուն) օգտագործվում են բացառապես կայքի տեխնիկական և կապի ապահովման նպատակներով։
4.2. «Գրանիշը» պարտավորվում է չփոխանցել օգտատերերի անձնական տվյալները երրորդ անձանց կամ կազմակերպություններին։
5. Կանոնների փոփոխություն
Խմբագրությունն իրեն իրավունք է պահապանում ցանկացած պահի փոփոխություններ կատարել սույն կանոններում։ Փոփոխությունները ուժի մեջ են մտնում կայքում հրապարակվելու պահից։
📩 Հարցերի կամ խախտումների արձանագրման համար
Եթե նկատել եք հեղինակային իրավունքների խախտում կամ ունեք հարցեր, խնդրում ենք կապվել մեզ հետ․
📧 granish@ymail.com