Դավիթ Խերդյան | Սկսելով Սան Ֆրանցիսկոյից. կյանքը տողերում

Սկսելով Սան Ֆրանցիսկոյից. կյանքը տողերում

Լույս է տեսել ամերիկահայ գրող Դավիթ Խերդյանի նոր ինքնակենսագրական գրքույկը՝ «Սկսելով Սան Ֆրանցիսկոյից. գրավոր կյանք» (Starting from San Francisco: A Life in Writing): Գրքույկը պատմում է Ամերիկայում գրողի կայացման ոչ դյուրին ճանապարհի մասին։

Կարճ, խորազգաց հուշերի միջոցով Խերդյանը մեզ գրող դառնալու իր երկար ճանապարհորդության ուղեկիցն է դարձնում. ճանապարհորդություն՝ ինքնաճանաչման և կյանքի ազատության, մի բան, որին հասնելը անհնար էր թվում: Հետևելով նրան, մենք հաճախ մոռանում ենք, թե ինչ էր նա փնտրում, բայց այն, ինչն ակներև է դառնում՝ նրա կյանքի օրինաչափություններն են՝ որպես նախախնամ ճակատագիր, որոնք անկասելիորեն զարգանում և բացահայտվում են, մինչ նա կգիտակցի իր իրական ճակատագիրը:
Այս փոքր գիրքը գրողի վկայություն է, որը միաժամանակ դառնում է նաև ընթերցողի պատմությունը, Խերդյանի միջոցով մենք առաջ են շարժվում՝ բացահայտելով, թե որտեղ ենք կանգնած մենք՝ ինքներս, քանզի մեզնից և ոչ ոք չի կարող խուսափել սեփական կյանքի ճանապարհորդությունից և հենց այդ պատճառով դիմում ենք արվեստագետների օգնությանը՝ նրանց մտապատկերն օգտագործելով որպես օբյեկտիվ՝ մեր սեփական կյանքը տեսնելու համար:

Գիրքն ամբողջությամբ կարող եք ընթերցել՝ այցելելով մեր էլեկտրոնային գրադարան

Դավիթ Խերդյանի պոեզիային կարող եք ծանոթանալ Այստեղ, ինչպես նաև այցելելով գրողի հեղինակային կայքը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով