Դրամաշնորհ՝ գրողների, հետազոտողների և թարգմանիչների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի շրջանակում հատկացնում է դրամաշնորհ առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքների համար։

Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը կամ բեմադրությունը (պիեսների պարագայում):

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ֆիզիկական անձինք (գրողները, հետազոտողները, թարգմանիչները), որոնք ՀՀ քաղաքացի են:

Դրամաշնորհին դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ մրցութային կարգում (կցվում է):

Ներկայացված հայտերը քննելու և 2025 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության բաժին (հեռախոս՝ 010599697) աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):

Մրցութային կարգ
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *