Առաքել Սեմիրջյան | Սեր

Երբ գիտես ինչպես սիրել, երբեք չես իմանա` ում:
Մհեր Արշակյան

Երբ չգիտես ինչպես սիրել, պետք է դեռ սովորել սիրել, որ հետո երբեք չիմանաս ում։
Իսկ երբ, այնուամենայնիվ, գիտես ում սիրել, բայց չգիտես ինչպես սիրել, դա նշանակում է սկզբից սովորել ինչպես սիրել, իսկ երբ արդեն սովորեցիր, վերադառնում ենք Մհերի սկզբնական ասածին։
Իսկ երբ չգիտես ինչպես սիրել ու միաժամանակ ում սիրել, էդ դեպքում կարող ես ընդհանրապես չմտածել սիրո մասին ու անսեր ապրել՝ երազելով, որ մի օր մեկը կհայտնվի ու էդ ժամանակ քեզ չի հարցնի` ինչ գիտես կամ չգիտես, պարզապես դու ինքնըստինքյան կսովորես սիրել, երբևէ չիմանալով ում, մոռանալով, որ այդ «ում»-ը հենց նա է, ով քեզ սովորեցրել է սիրել։
Կարելի է նաև կում-կում սովորել, որ «ում»-ը շուտ չհեռանա, սակայն այդ դեպքում էլ ամբողջական չես սիրի՝ այլ հատվածական։
Բայց ստեղ չափը կապ չունի, ու եթե ընդհանրապես սիրելու ունակություն ունես, դա արդեն հրաշք է, իսկ թե երբ, որտեղ, ոնց, ընդամենը տեխնիկական լուծվող խնդիր։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *