Վիկտորյա Սամուել
Բանաստեղծ
Հրապարակումները Գրանիշում 19
-
Պոեզիա
Լինում է, չի լինում
սերը, որ նախկինում տարածվում էր մարմնիդ մեջ, չկա, եւ դու նույնիսկ չգիտես՝ կլինի՞ նորից եւ դու ապրում ես տարածվող դատարկությունը, որ արձագանքն է քո չունեցածի՝ սիրո, համերի, երազանքների, խարսխի, որ քեզ…
16 Հուլիս 2025
-
Պոեզիա
Սոցիալական դրամա
Ականջներիս մեջ, երբ լսվում է անդարձության ձայնը, ես թողնում եմ այս լղար իրականությունը, փաթաթվում քամիներին ու հանգրվանում քո գրկում՝ որպես փողոցի կատու, որն ուր որ է կճանկռի։ Ես թույլ եմ տալիս ինձ լի…
3 Հունիս 2025
-
Պոեզիա
էլի լավ բաներ կան
Ես մրսում եմ... շատ՝ համարյա մեռնելու պես, այնպես եմ մրսում, որ ինձ թվում է՝ էլ ոչինչ չեմ գտնի, էլ ոչինչ չեմ գտնի։ ճայերի վայրէջքը ջրի վրա, մեղուների պարսը, մեղրը, անծանոթ մարդու հոգատարությունը, մրջն…
22 Ապրիլ 2025
-
Պոեզիա
Ես համաձայն չեմ
Ես համաձայն չեմ այս միանման ձանձրույթի, միանման ցավի, միանման դատարկության, միանման հուսահատության, միանման տագնապների հետ կիսելու երիտասարդ օրերս։ Ես համաձայն չեմ այլեւս ստանալ կիսատ-պռատ սեր, կիսատ-…
27 Մարտ 2025
-
Պոեզիա
Այսօր ես կարոտում եմ քեզ․․․
Այսօր ես կարոտում եմ քեզ, այսօր ես հիշում եմ բոլոր կտորները, որոնք կարելի է հավաքել իրար գլխի ու մի ամբողջական սիրավեպ ստանալ, բայց երկինքը համաձայն չէ դրա հետ. այսօր ես հասուն չեմ այնքան, որ ընդունեմ…
30 Հոկտեմբեր 2024
-
Պոեզիա
Որովհետեւ դու ծնվում ես հույսից
*** Որովհետեւ դու ծնվում ես հույսից, որովհետեւ երեխաների մաքուր լեզուն ցրում է հավաքված վատ փորձը, որովհետեւ ծիրանն արդեն վերջացել է, իսկ թուզը քաղցր է, որովհետեւ դա մոռացնել է տալիս անհամ բաները, որ…
28 Օգոստոս 2024
-
Պոեզիա
Այնքան, մինչեւ
Երբեմն ամեն ինչ ճիշտ է այնքան, որ գլխիդ եկած թարսությունները ճիշտ ժամանակին են, եւ սիրավեպն ու լավ սեքսը, պարզվում է, կարող են երկրորդ շնչառության պես բան լինել. երկար վազքից հետո դու նորից զգում ես,…
29 Մայիս 2024
-
Պոեզիա
Որպես ապաշխարանք կամ խոստովանություն
Ես այնքան դժվարությամբ եմ գրում․․․ Ես երբեմն ուզում եմ օրվա մեջ անընդհատ ասել՝ ինչքան եմ կարոտում քեզ։ Ես ուզում եմ ասել, որ եթե նույնիսկ սա ոչ մի տեղ չի տանում, ես ուզում եմ ժամերով նայել քեզ։
11 Փետրվար 2024
-
Պոեզիա
Ես քեզ դարձնում եմ բանաստեղծություն
Ես քեզ դարձնում եմ բանաստեղծություն, երգ, զրույց, ցավ, կինո, հորինվածք։ Ես քեզ դարձնում եմ պատմություն՝ չլինող բաների մասին, ասենք՝ Ալադինի կամ փրկվող ջրահարսերի, որ էլ չեն կարող ապրել ջրերում։
14 Նոյեմբեր 2023
-
Պոեզիա
Դեպի ո՞ր փորձություն
Ովքե՞ր են ոռնում հեռվում, երբ գայլերը վաղուց լքել են մեզ։ Ես ուզում եմ խոտի տակ մտնել, ոչ թե որ մեռնեմ, այլ տաքանամ։ Իսկ նա տաք ավազի ապահովությամբ խոստանում է խաղաղուղություն։ Նա, ում, աչքիս, սիրահար…
18 Հոկտեմբեր 2023
-
Պոեզիա
Քո մարմնում ապրում է մի հոգնած արջ
Տառականներն իրենց ապաստանն են գտնում քո մարմնում, քո մարմնում, քո մարմնում, իսկ դու չտեսնելու ես տալիս, չլսելու ես տալիս մշտական ձայները՝ դե, թող էս ամեն ինչը, քեզ այլ բան է պետք։ Թռչուններն իրենց բու…
30 Հունիս 2023
-
Պոեզիա
Ես չեմ ծնվել արեւից գուցե
Ես չեմ ծնվել արեւից գուցե եւ ոչ մի յուրահատուկ բան չունեմ, բայց ես սիրում եմ ինձ, ես տեսնում եմ ինձ կողքից, եւ ես տեսնում եմ ուրիշ մարդկանց, որ սիրուն են անչափ եւ ծնված արեւից գուցե։
10 Փետրվար 2023
-
Պոեզիա
Կապույտ օրերի փրկությունը
Թող կապույտ-կապույտ այս օրերը գրկեն ինձ, երբ նորից խավար կլինի, եւ թափանցիկ հայացքները, որ լինում են հաճախ այս կապույտ-կապույտ օրերին, ինձ նայեն հետո, երբ ես ոչինչ չեմ գտնի, երբ ապրելու համար ոչինչ չե…
12 Հոկտեմբեր 2022
-
Պատմվածք
Ամեն դեպքում․․․
Որտեղի՞ց է սկսվում կյանքի թովչանքը, եւ ինչպե՞ս է մարդը սովորում չմեռնել։ Չմեռնել նույնիսկ անորոշության մեջ, երբ հաջորդ վայրկյանին ամեն ինչ կարող է փոխվել, եւ դու մնաս ավելի ձեռնունայն, ավելի դատարկ, ա…
28 Սեպտեմբեր 2022
-
Պոեզիա
Վերջում՝ յասամաններ
Հասկանո՞ւմ ես, եթե նույնիսկ պատերազմ լինի, ես շարունակելու եմ պատկերացնել մի բաց բալկոն, որտեղ կլինեն ֆրեզիաներ, մեկ-մեկ էլ՝ դեղին վարդեր, եւ ռմբակոծությունների մեջ ես շարունակելու եմ պատկերացնել՝ ինչ…
2 Հունիս 2022
-
Պոեզիա
Ինձ փրկում են սիրո հատիկները
Սա շատ դժվար կյանք է, երբ վախերը չեն լքում մեզ, երբ դրանք մեծանում ու կուլ են տալիս քեզ քո երազներում։ Ես չեմ ուզում գրել այն մասին, որ սա բարդ ու քամող կյանք է, խուտուտ տվող՝ երբեմն, հիասքանչ նաեւ, ի…
27 Ապրիլ 2022
-
Պոեզիա
Շնչիր
Դատարկության հիմքը սպասումն է։ Ես սպասում եմ գարնանը եւ վերածննդին իմ։ Ես սպասում եմ ծաղիկների բույրին ու արեւին։ Ես սպասում եմ ինձ։ Ես սպասում եմ նրան։ Բայց ոչ ոք ու ոչինչ չի գալիս։
12 Մարտ 2022
-
Պոեզիա
Ակտ ապրումակցման
Մեկ-մեկ այնպես եմ իմ մեջ գտնում բոլորին, որ ուզում եմ նստել գետնին ու լացել։ Բոլոր շների համար, որ ուժեղ չէին ու չդիմացան, կանանց համար, ովքեր ոչինչ չգտան ապրելու համար, համառելու համար ոչ մի երազ չու…
18 Հունվար 2022
-
Պատմվածք
Չորս պտույտ եղեւնիների շուրջ
Վախն արդյունքն է փորձի՝ մի քիչ բարդ ու ցավեցրած փորձի։ Եվ երբ այդպիսի կյանքից հետո վախը ինքնապահպանման բնազդից բացի այլ բան չի լինում, դու դուրս ես ամբոխից։ Եվ սա տարբերվելու օրհներգ չէ ամենևին, որովհ…
28 Դեկտեմբեր 2021