Ռատի Ամաղլոբելի

Բանաստեղծ

Ռատի Ամաղլոբելին (ծն․՝ 1977 թ․) անվանի պոետ է, ինչպես նաև խմբագիր, թարգմանիչ, ուսուցիչ և հանրային գործիչ։ Հեղինակ է հինգ բանաստեղծական ժողովածուի՝ «Բայ» (2000 թ.), «Եթե» (2003 թ․), «Շրջան» (2005 թ.), «Բանաստեղծություններ» (2011 թ.), «Անգելարիում» (2017 թ.): Վրաստանի ամենակայացած ամենամյա գրական մրցանակի՝ «Սաբա»-ի հիմնադիրն է (TBC բանկի հետ համատեղ)։ 2011-2015 թթ․-ը եղել է Վրաստանի PEN կենտրոնի նախագահը։ 2004-2005 թթ․ աշխատել է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունում որպես հանրային կապերի բաժնի ղեկավար։ 2015 թ․-ից ի վեր Իլիայի պետհամալսարանում վարում է «Ռատի Ամաղլոբելիի խոսքի արհեստանոց» ամենշաբաթյա գրական հանդիպումները։

Ռատի Ամաղլոբելին (ծն․՝ 1977 թ․) անվանի պոետ է, ինչպես նաև խմբագիր, թարգմանիչ, ուսուցիչ և հանրային գործիչ։ Հեղինակ է հինգ բանաստեղծական ժողովածուի՝ «Բայ» (2000 թ.), «Եթե» (2003 թ․), «Շրջան» (2005 թ.), «Բանաստեղծություններ» (2011 թ.), «Անգելարիում» (2017 թ.): Վրաստանի ամենակայացած ամենամյա գրական մրցանակի՝ «Սաբա»-ի հիմնադիրն է (TBC բանկի հետ համատեղ)։ 2011-2015 թթ․-ը եղել է Վրաստանի PEN կենտրոնի նախագահը։ 2004-2005 թթ․ աշխատել է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունում որպես հանրային կապերի բաժնի ղեկավար։ 2015 թ․-ից ի վեր Իլիայի պետհամալսարանում վարում է «Ռատի Ամաղլոբելիի խոսքի արհեստանոց» ամենշաբաթյա գրական հանդիպումները։ Ռատի Ամաղլոբելին գրականության ջատագով է, հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ հեղինակել և վարել է մի շարք թեմատիկ հաղորդումներ, այդ թվում՝ «Բառախաղ» հեռուստատեսային նախագիծ (2015 թ․-ից), «Իմ գիրքը» գրական հաղորդաշար (2013-2014), «Ձայների պատմություն» գրական ռադիոհաղորդում (2010-2015): Աշակերտել է Թբիլիսիի 6-րդ գերմանական գիմնազիայում (1983-1994), որտեղ հետագայում վերադարձել է աշխատելու որպես վրացերենի և կրոնի պատմության ուսուցիչ (1998-2000)։ 1994-2000-ին Թբիլիսիի Իվ․ Ջավախիշվիլիի անվան պետհամալսարանում ստացել է փիլիսոփայության բակալավրի և աստվածաբանության մագիստրոսի աստիճան: Կայացած պոեզիայի թարգմանիչ է, նրա թարգմանությամբ վրացերենով լույս են տեսել Գյոթեի, Նիցշեի, Ռիլկեի, Ցվետաևայի, Ախմատովայի, Բրոդսկու բազմաթիվ գործեր։ Ամաղլոբելիի բանաստեղծությունները հայերենով հրապարակվում են առաջին անգամ՝ Հայաստանի ՓԵՆ կենտրոնի նախաձեռնությամբ, Ասյա Դարբինյանի և Արմեն Օհանյանի համաթարգմանությամբ։

Հրապարակումները Գրանիշում 1

  • Պոեզիա

    Վրացական երազանք

    Ռատի Ամաղլոբելի

    Կարծես մի բան մեջս մեռավ, մի բան կնքեց մահկանացուն, Զառամ, ինչպես պատմությունը՝ իր դարն ապրած: Ինչ-որ մի բան, որ կերտել էի առ այս պահը՝ Որպես մարմին telos-ի պես լիակատար, Փլվեց, բաժան-բաժան եղավ՝ բյու…

    4 Հունիս 2022 • 6 րոպե