Ապրիլի 21-23-ը Երևանում կանցկացվի գրքի միջազգային ցուցահանդես, որը կազմակերպում է Հրատարակիչների ազգային ասոցիացիան` ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո Ապոր անվան մանկապատանեկան գրադարանի հետ համատեղ:
Ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 50 հրատարակիչներ, որոնք կներկայացնեն վերջին տարիների լավագույն հրատարակությունները: Մասնակցելու են հրատարակություններ այլ երկրներից: Արդեն նախնական պայմանավորվածություն կա Վրաստանի, Իրանի և Լիբանանի հետ: Մասնակցելու են նաև Հայաստանում գտնվող դիվանագիտական ներկայացուցիչները. դեսպանատները կներկայացնեն իրենց գրողներին և իրենց երկրների վերջին հրատարակությունները:
Նշենք, որ ապրիլի 23-ը գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է: Միջոցառումների շրջանակում կցուցադրվեն հեղինակային իրավունքների խախտման դեպքերին վերաբերող ծաղրանկարներ, որը կլինի նաև շրջիկ: Նախատեսվում է անցկացնել սեմինար` նվիրված հեղինակային իրավունքին: Գրքի ցուցահանդեսն անցկացվում է Հայկական գրատպության 500-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելուն ընդառաջ:
Անհամբեր սպասում ենք !!!