Լուչիան Բլագա
Բանաստեղծ, Դրամատուրգ, Փիլիսոփա
Լուչիան Բլագան (1895–1961) ռումինացի փիլիսոփա էր, բանաստեղծ, թատերագիր, համալսարանի պրոֆեսոր և դիվանագետ։ Աստվածաբանություն է ուսանել Սիբիուում, Վիեննայի համալսարանում հետևել է փիլիսոփայական դասընթացների և արժանացել դոկտորի կոչման։ Ամսագրեր է խմբագրել Տրանսիլվանիայում և Սիբիուում։ Դիվանագիտական աշխատանք է կատարել Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում և Ավստրիայում։ 1937-ին ընտրվել է Ռումինական ակադեմիայի անդամ։ Ռումինիայում համայնավարական կարգեր հաստատվելուց հետո հրաժարվել է աջակցել նոր իշխանություններին, որի պատճառով զրկվել է պրոֆեսորի կոչումից և կյանքի մնացած մասն աշխատել է որպես գրադարանավար Ռումինական ակադեմիայի պատմության ինստիտուտի Կլուժի բաժանմունքում։
Լուչիան Բլագան (1895–1961) ռումինացի փիլիսոփա էր, բանաստեղծ, թատերագիր, համալսարանի պրոֆեսոր և դիվանագետ։ Աստվածաբանություն է ուսանել Սիբիուում, Վիեննայի համալսարանում հետևել է փիլիսոփայական դասընթացների և արժանացել դոկտորի կոչման։ Ամսագրեր է խմբագրել Տրանսիլվանիայում և Սիբիուում։ Դիվանագիտական աշխատանք է կատարել Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում և Ավստրիայում։ 1937-ին ընտրվել է Ռումինական ակադեմիայի անդամ։ Ռումինիայում համայնավարական կարգեր հաստատվելուց հետո հրաժարվել է աջակցել նոր իշխանություններին, որի պատճառով զրկվել է պրոֆեսորի կոչումից և կյանքի մնացած մասն աշխատել է որպես գրադարանավար Ռումինական ակադեմիայի պատմության ինստիտուտի Կլուժի բաժանմունքում։ Մինչև 1961-ը նրան արգելել են հրատարակել ինքնուրույն գրքեր. միայն թարգմանական։ Ռումիներեն է թարգմանել Գյոթեի ,,Ֆաուստը,,։ 1956-ին նրա թեկնածությունն է առաջադրվել Նոբելյան մրցանակի համար, որի դեմ Ռումինիայի կառավարությունն արգելք է հարուցել քանի որ Բլանգան համարվում էր իդեալիստ փիլիսոփա։ Այսօր Սիբիուի համալսարանը կոչվում է Լուչիան Բլագայի անունով։
Հրապարակումները Գրանիշում 1
-
Պոեզիա
Բանաստեղծություններ
Թարգմանիչ՝ Անդրեյ Պասլարիու
Մանուկը ծիծաղում է. - Իմաստությունս և սերս՝ խաղն է: Երիտասարդը երգում է. - Խաղս և իմաստությունս՝ սերն է: Ծերը լռում է. - Սերս և խաղս՝ իմաստությունն է: Շուրջս այնքան լռություն է, որ ինծ թվում է, թե լսո…
26 Հունվար 2012