Աննա Արզումանյան

Անա Արզումանիան

Ծնվել է 1962թ. Բուենոս Այրեսում: Մասնագիտությամբ փաստաբան է:
Դասավանդել է “Իրավունքի փիլիսոփայություն” առարկան Բուենոս Այրեսի “Սալվադոր” համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում (1988 – 2001):
Ավարտել է Բուենոս Այրեսի “Լականյան դպրոցի” դոկտորանտուրան հոգեվերլուծության գծով (2001 – 2003):
Հրատարակել է ` “Շուրթեր”, “Քարի տակ”, “Խեղդողը”, “Երբ ամեն ինչ վերջանա` ամեն ինչ կվերջանա”, “Կովկասները” բանաստեղծական ժողովածուները, “Նրանց կինը” վեպը, “Նուռը”, “Իմը”, “Խուանա Ա” պատմվածքները, ինչպես նաև “Մարդկային պահեստարան. անհետացման մի աշխարհագրություն” ուսումնասիրությունը:
Ֆրանսերենից իսպաներենի է թարգմանել Լյուսիեն Ֆրապիե-Մազուրի “Սադը և օրգիայի արձանագրումը” գիրքը և անգլերենից իսպաներենի` Սյուզան Գուբարի “Հոլոկոստի պոեզիայի ընդարձակն ու համառոտը”.
Հոլոկոստի ուսումնասիրության “Յադ Վաշեմ” միջազգային դպրոցի ֆինանսավորմամբ իրականացրել է “Ողջակիզման հիշողությունը և դրա փոխանցման երկընտրանքները” սեմինարը Երուսաղեմում, (2008).
Արգենտինայում և Հայաստանում նկարահանել է “Ա” վավերագրական ֆիլմը` Արգենտինայի Կինոյի և Տեսաձայնային արվեստների Ազգային Ինստիտուտի ֆինանսավորմամբ: Ֆիլմը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը և Արգենտինայում զինվորական խունտայի բռնապետության օրոք անհետացածներին, որի ռեժիսորն է Իգնասիո Դիմատիան (2010թ):
Աննա Արզումանյանը “Ցեղասպանությունը ուսումնասիրող հետազոտողների միջազգային ասոցիացիայի” անդամ է: