Սամվել Զուլոյան

Բանաստեղծ

Բանաստեղծ, ծնվել է 1956թ. Կիրովականում (այժմ Վանաձոր): Ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության ֆակուլտետը: Առաջին անգամ տպագրվել է 1979թ. «Ավանգարդ» թերթում: Պարբերաբար տպագրվել է հանրապետական մամուլում: Հայաստանի Գրողների միության անդամ է 1995-ից: 1996-2000թթ. եղել է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահը: Վախճանվել է 2000թ.: Հետմահու լուսյ է տեսել նրա "Մարդը պատի վրա" բանաստեղծությունների ժողովածուն, որ ներառում է հեղինակի գրեթե ամբողջ գրական ժառանգությունը: Սամվել Զուլոյանի հրապարակումները գրանիշում