Երգ Սիրված երգեր

Սիրված երգերը հայերեն | Տխրադեմ է Վենետիկը…

Տխրադեմ ես, դու, Վենետիկ Կորցրած սերերի պահին Տխրադեմ ես, դու, Վենետիկ Երբ սեր էլ չկա… Տխրադեմ ես, դու, Վենետիկ Երբ բարկարոլները Գալիս են միայն ամրացնելու Լռությունը փուչ… Սիրտն է ճմլվում Երբ տեսնում ենք Գոնդոլներին Որ ապաստան են տալիս Սիրահար զույգերին:

• 1 րոպե

Սիրված երգերը հայերեն | Տխրադեմ է Վենետիկը…

Տխրադեմ ես, դու, Վենետիկ
Կորցրած սերերի պահին
Տխրադեմ ես, դու, Վենետիկ
Երբ սեր էլ չկա…

Փնտրում ենք խոսքեր
Բայց ձանձրույթն է վկա
Ուզում ենք լալ,
Դա էլ չկա…

Տխրադեմ ես, դու, Վենետիկ
Երբ բարկարոլները
Գալիս են միայն ամրացնելու
Լռությունը փուչ…

Սիրտն է ճմլվում
Երբ տեսնում ենք Գոնդոլներին
Որ ապաստան են տալիս
Սիրահար զույգերին:

Տխրադեմ ես, դու, Վենետիկ, անսեր…

Թանգարաններ, եկեղեցիներ
Զուր եք բացել դռները Ձեր
Գեղեցկություն, որ անզոր է
Մեր աչքերի առջև հուսահատ:

Տխրադեմ ես դու, Վենետիկ
Գիշերով՝ լճափին
Երբ փնտրում ենք ձեռք
Որ մեզ չեն մեկնել բնավ:

Երբ հեգնանքն է միայն մեզ հետ
Լուսնի լույսի ներքո
Որ փորձ անենք մոռանալ այն,
Ինչն ասել չկարողացանք իրար:

Բարով մնաք, աղավնիներ,
Մեզ ուղեկցող
Բարով մնաս, Հառաչանքի կամուրջ
Բարով մնաք, երազներ ցնդած…

Տխրադեմ ես, դու՝ Վենետիկ
Կորցրած սերերի պահին
Տխրադեմ ես, դու, Վենետիկ
Երբ սեր էլ չկա…

Թողնել մեկնաբանություն