Գերման Ավագյան| Տեսողական բանաստեղծություն

տեսողական պոեզիա

Հուլիսի 7-ին, ժամը 18.00-21.00 «Նավավար» ժամանացի կենտրոնում (Արամի փողոց 42/1) տեղի կունենա Գերման Ավագյանի՝ «Տեսողական պոեզիա» (“Визуальная поэзия”)  անվանումով լուսանկարների ցուցահանդեսը: Մուտքն ազատ է, միջոցառման ֆեյսբուքյան էջին կարող եմ միանալ այստեղ

 

 Լուսանկար և պոեզիա
Ի՞նչ է բանաստեղծությունը, ոչ ոք չգիտի, երբեմն բանաստեղծն ինքն էլ չի պատկերացնում, թե ինչ է իր ստեղծածը: Ա. Սլավյանսկին ասում էր, որ ինքը պատրաստ է վիճարկել բանաստեղծության ցանկացած սահմանում և անմիջապես գրել մեկ այլ բանաստեղծություն, որը չի համապատասխանում առաջարկված ձևակերպմանը:
Ճիշտ նույն կերպ ոչ ոք չգիտի, թե ինչ է գեղարվեստական կամ բանաստեղծական լուսանկարը: Եվ հենց այդ պատճառով՝ մենք հույս ունենք ինչ-որ ընդհանուր բան գտնել լուսանկարի և պոեզիայի միջև:
Հենց սկզբից պետք է խոստովանենք, որ մեր առջև դրված խնդիրը համարյա անհույս է: Դժվարություն այն է, որ տարբեր են բառի արվեստի ու պատկերի արվեստի ընկալման սկզբնաղբյուները: Կարելի է ունենալ և տիրապետել բառի զգացողությունը և ընդհանրապես չընկալել պատկերի լեզուն, և ճիշտ հակառակը:
Եվ, այնուհանդերձ, կա մի տարածություն, որտեղ նրանք հատվում են: Սկզբի համար մի քանի ակնհայտ դիտարկումներ կատարենք՝ կապված պոեզիա և լուսանկարի ընկալման հետ: Առաջին և, կարծես թե, առերևույթ ամենաանլուծելի հակասությունը թվում է այն, որ պոեզիան ժամանակային ընթացքի մեջ է ընկալվում, իսկ լուսանկարի ընկալում ակնթարթային է: Իրականում այդպես չէ: Բազմաթիվ հետազոտողներ կարծում են, որ ընթերցված բանաստեղծությունը (իհարկե ոչ շատ մեծ), հենց իր ամբողջության մեջ է ընկալվում, իր ամբողջական հարաբերություններով: Լուսանկարան էլ, օրինակ, «ընթերցվում է» ոչ ակնթարթորեն: Աչքը մի դետալից դեպի մյուսը, Ա կետից դեպի Բ կետը տեղաշարժվում է որոշակի հաջոդակականությամբ՝ նկատելով նշանների մեջ եղած տեսողական կապը, ինչի արդյունքում էլ ծնվում են ասոցիատիվ կապերը նկատի առնվող հասկացությունների կամ բառերի և առարկանների անվանումների միջև: Եվ միայն այսքանից հետո է, որ մենք ընկալում ենք լուսանկարչություն որպես տեսողական եւ իմաստային ամբողջականության:

 Ալեքսանդր Լապին

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել՝ այցելելով հետևյալ հղմամբ՝   http://www.stosvet.net/1/Lapin/

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *