Նորություններ

ԳՐԵԹԵՐԹ | Մրցանակաբաշխություն 2010

Գրեթերթ գրական-երիտասարդական պարբերականն օրերս անցկացրեց իր ամենամյա գրական մրցանակաբաշխությունը: Ավելի քան 50 երիտասարդ գրողների իր շուրջը համախմբած «Գրեթերթ»-ի խմբագիր Գուրգեն Խանջյանի խոսքերով այս մրցանակը մյուս գրական մրցանակներից տարբերվում է նրանով, որ հ…

• 1 րոպե

Գրեթերթ գրական-երիտասարդական պարբերականն օրերս անցկացրեց իր ամենամյա գրական մրցանակաբաշխությունը: Ավելի քան 50 երիտասարդ գրողների իր շուրջը համախմբած «Գրեթերթ»-ի խմբագիր Գուրգեն Խանջյանի խոսքերով այս մրցանակը մյուս գրական մրցանակներից տարբերվում է նրանով, որ հատուկ մրցութային հանձնաժողով չի կազմվում, փակ, գաղտնի քվեարկություն չկա, եւ հենց իրենք` կլոր սեղանի շուրջ նստած երիտասարդներն են քննարկում ու որոշում հաղթողներին:
Բացի այդ, ըստ նրա, այս մրցանակի համար երբեք գումարային որեւէ պարգեւ նախատեսված չի եղել, ինչն էլ, թերեւս, զերծ է պահել մրցույթի մասնակիցներին ներքին խժդժություններից:
Նշենք, որ Հայաստանի գրողների միության «Գրեթերթ»-ը արդեն հինգ տարի լույս է տեսնում եռամսյա պարբերականությամբ:

Այս տարի մրցանակները բաշխվեցին հետևյալ անվանակարգերում`

Թարգմանություն` Աշոտ Գաբրիելյան,

Գրականագիտություն ` Հասմիկ Հակոբյան,

Հրապարակախոսություն ` Արամ Պաչյան,

Պոեզիա` Հասմիկ Սիմոնյան,

Արձակ`  Սարգիս Հովսեփյան:

«Գրեթերթ»-ի մասին նրա խմբագիր Գուրգեն Խանջյանը ասում է. – «Նոր գրական սերունդ ձեւավորեց իր շուրջը, դաշտ գոյացավ, մի դաշտ, որի նկատմամբ շատ հոռետեսորեն էին տրամադրված, ասում էին` մեզնից հետո այլեւս գրականություն չկա, չի գալու: Ապացուցվեց հակառակը»:

 

3 Կարծիք

  • Լուսին Ամարա says:

    Շնորհավոոոր!!!

  • Մաղաքյան says:

    Շնորհավոր…. ապրեք բոլորդ.. Հասմիկ Սիմոնյանին առանձնահատուկ շնորհավորանքներ.. 🙂

  • հասմիկ սիմոնյան says:

    մերսի, Մաղաքյան ջան:)

Թողնել մեկնաբանություն