Երգչուհի, ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանի ֆինանսական աջակցությամբ Granish.org կայքը կհոգա իր մեկ տարվա գործունեության համար անհրաժեշտ ծախսերը: Գրանիշի խմբագրակազմն իր խորին երախտագիտությունն է հայտնում Շուշան Պետրոսյանին ուշադրության և աջակցության համար:
Գրանիշը շահույթ չհետապնդող հասարակական ձեռնարկ է, որ հիմնադրվել է հայ և հայերեն գրականության տարածման, Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության և գրական շուկայի կայացման համար: Granish.org կայքը գործում է 2009 թ-ից և մինչ այժմ գործունեությունն ապահովել է հիմնադիրների անձնական միջոցներով, սա նախագծի պատմության մեջ առաջին ուղղակի աջակցությունն է, ինչը կօգնի էապես բարելավել կայքի թե՛ տեխնիկական սպասարկման որակը, թե՛ բովանդակության թարմացումների հաճախականությունը:
Խմբագրությունը լիահույս է, որ այս քայլը ոգևորիչ կլինի նաև այլոց համար: Կայքի «աջակցել» բաժնում կա անհրաժեշտ տեղեկատվություն նրանց համար, ովքեր կուզենան աջակցել հայ հեղինակների և հայ գրականության հանրայնացմանն ուղղված մեր նախագծերին ու ձեռնարկներին:
Գրանիշ
Ապրի Շուշան Պետրոսյանը և նաև Գրանիշը, որ Շուշանի արած լավ գործի մասին (որոնք բազմաթիվ են) բարձրաձայնում է…