Վիվառո Նյուզ սպորտային կայքը հայտարարում է մարզական թեմաներով էսսեների մրցույթ: Մրցույթի նպատակն է խթանել սպորտի և գրականության կապը, ինչպես նաև ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությունը:
Էսսեների համար սահմանված են հետևյալ խորագրերը (ըստ ցանկության)
- Հաղթանակից 10 վայրկյան առաջ
- Ախտորոշումը՝ սպորտ
- Մեդալի ստվերը
- Իմ չեմպիոնը
Հաղթողներին, որպես մրցանակ կտրամադրվեն թանկարժեք գրքեր:
Առաջին մրցանակ՝ 3 գիրք (Ումբերտո Էկո «Վարդի անունը», Խավիեր Մարիաս «Այնքան սպիտակ սիրտը», Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»)
Երկրորդ մրցանակ՝ 2 գիրք (Խորխե Լուիս Բորխես «Բաբելոնյան գրադարան», Ռեյ Բրեդբըրի «Խատուտիկի գինի»)
Երրորդ մրցանակ՝ 1 գիրք (Ժան-Պոլ Սարտր «Սրտխառնոց»)
Բացի սահմանված մրցանակային տեղերից, մրցանակ կտրվի նաև «Սիրված էսսե» անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկությամբ՝ Ֆեյբուք սոցիալական ցանցում: Մրցանակային տեղերը կորոշվեն մրցույթի կազմակերպիչների նշանակած ժյուրիի կողմից, ովքեր կառանձնացնեն այն հատկանիշներն ու չափանիշները, որոնք իրենք են կարևորում:
Մրցույթին մասնակցելու համար vivaronews.mrcuyt@gmail.com հասցեին ուղարկում եք Ձեր հեղինակած էսսեն և մասնակցության հայտը՝ թեմայի դաշտում նշելով ՄՐՑՈՒՅԹ բառը: Հայտերն ընդունվում են նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 10-ը: Արդյունքները կամփոփվեն մինչև դեկտեմբերի 17-ը: Մրցույթի համար ընդունված էսսեները կհրապարակվեն vivaronews.am կայքում:
Մրցանակաբաշխության վայրի և ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Մասնակցության հայտում նշել՝
–Հեղինակի անուն, ազգանուն, գրական կեղծանուն (եթե այդպիսին կա)
–Ծննդյան տարեթիվ (Տ-Ա-Օ)
–Հիմնական բնակության հասցե
–Հեռախոսահամարներ
–Էլ-փոստի հասցեն
–Ներկայացվող էսսեի վերնագիրը
Սահմանափակումներ
Մասնակիցների տարիքային ներքին շեմ՝ 18 տարեկան: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ էսսե, որի ծավալը չպետք է գերազանցի 3 000 (երեք հազար) նիշը (ներառյալ բացատները): Մրցույթին ներկայացված էսսեները մինչև մրցույթի ամփոփումը չպետք է ներկայացված լինի որևէ այլ մրցույթի:
Աջակիցներ՝ «Անտարես», «Գրանիշ» գրական կայք