Ճակատագիրն ավելին չէ, քան նորածնի ճիչը:
Ու քանի դեռ քո այդ ճիչն է քեզ կազմակերպում, քո պորտալարը դեռ կլինի ճակատագրի ձեռքերում… Այնինչ վաղուց հասունացել է այն պահը, երբ պետք է կտրվի այդ պորտալարը, որը կապում է քեզ քո առաջին ճիչին…
Այդպես են շրջում Ճակատագիրը…
Թոնդրակ
Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ Թոնդրակի (Սմբատ Հովհաննիսյան) “Երկրորդ նավարկույթուն” բանաստեղծական ժողովածույի շնորհանդեսը: Գիրքը հեղինակի առաջին ժողովածուն է, որտեղ ամփոփված են 2003-2007 թթ. գրված նրա բանատեղծությունները:
-ն այնպիսի գիրք է, որում գտնում ես քեզ ու անպայման սկսում ես մտածել ընթերցելուց հետո …