Բուժաղոթքներ
Ելա ի լյառն Ալալիա,
Մտա ի դասն Ամասիա.
Ամասիա ծով մը կար,
5 Ծովուն մեջը ծառ մը կար,
Ծառանը վրա բուն մը կար,
Բնին մեջը օծ մը կար.
Օսկուն թասը կթեցի,
Արծըթե թասը մակրթեցի,
10 Պաճիկ մը պանիր զարկի,
Աշք ընողին կերուցի։
Չար աշքը ճաթի,
Չար սիրտը պառռի,
Փուշը, տատաշը մտնե չար աշքը,
15 Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ։
Սեբաստիա
ԼՈՒՍԱԲԱՑԻ
Լուսացավ, լուսացավ,
Լուսն է բարին,
Ծիտն է ծառին,
Հավն է թառին։
5 Բեդովլաթի քունն է տարի.
Դովլաթաու՛ր, վիկաց բանի։
Իրգնքի դռնիրը բաց էր,
Օսկե աթուռը դրած էր,
Քրիստոս վրեն նստած էր,
10 Լուսավուրիչը կանգնած էր,
Օսկե ղալամը բռնած էր.
Մինծ ու պստիկ գրում էին,
Միղավուրները լալում էին,
Արթարնիրը խաղում էին։
Թիֆլիս
Նոր Նախիջևան-Չաչթըր
Գյումրի
Վարդենիս-Չախըռլու
ԱՂՕԹՔ ՍՐԲՈՅՆ ՍԱՐԳՍԻ ԶՕՐԱՎԱՐԻՆ
Երջանիկ մեծ զօրական,
Եւ Քրիստոսի յաղթող վկայն.
Գլուխ զօրացն Կոստանտայն
Քաջ սպառազէն սուրբդ Սարգիս։
է իւծելոյ ամբարըշտին,
Մոլորելոցն Յուլիանէ
Չըհանդուրժելով յանօրէնին ՝
Եղեր պարիսպ սուրբդ Սարգիս։
Գեղեցկապէս տնօրինելով
Զայս արարչին նախասահմանեալ
Մեծ զօրավիգ մեզ առաքեալ,
Արիացեալ սուրբդ Սարգիս։
Ո՜ր յարևմուտս յառաջ եկեալ
Եւ յարևելս եկեալ հասեալ,
Մեզ հասանիլ ի յօգնութիւն,
Ատենահաս սուրբդ Աարգիս։
Աուրբդ Սարգիս ի մեզ գթայ,
Մատոյ զձայն մեր մաղթանաց,
Առ ողորմած Քրիստոս Աստուած
Այն որ օրհնեալ է արարած,
Քաջ սպառազէն սուրբդ Սարգիս։
Սիրով արքայն զձեզ ընկալեալ
Եւ մեծագույն փառօք պատուեալ,
Մեծ զօրավիգ մեզ առաքեալ,
Ի այլաստան պահակ եդեալ,
Քաջ սպառազէն սուրբդ Սարգիս։
Ծունր կրկնեմք սուրբ նշանի
Եւ նկարեալ քո պատկերի,
Մեզ հասանիլ ի յօգնութիւն,
Ատենահաս սուրբդ Սարգիս։
Իսկ գերելոց այլասեռից,
Որք Ի կապանս են յերկաթի,
Հան զնոսա ի չար կապից,
Մեծ գերեհան սուրբդ Սարգիս։
Հօրն փառք, որդոյն պատիւ
Եւ սուրբ հոգոյն։
Այժմ յաւիտեանս յաւիտենից, ամէն։
Ծառայիս աստուծո խոստանդինյ
Օգնական և պահապան եղիցի, ամէն։
(Մատենադարան, Հմայիլի 1)
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ
Կես գիշերին դուս էլա,
Մեկ ձիավոր սուրբ տեսա,
Իր անունն սուրբ Սարգիս,
Օրդուն անունը՝ սուրբ Մարտիրոս։
5 Սուրբ Մարտիրոս լուս կուտա,
կերթա ամպերի վերա,
Ամպն ալ կերթա ամպի վերա,
Սուրբը հեծած ձիու վերա։
– Գնացեք ասեք՛ գեիներուն
10 Ագատ կանե իր արևուն։
Ով որ իրեք օր ծոմս բռնե,
Ով որ հինգ օր պասս բռնե,
Զնա կ՛առնում ծիիս վերա,
Ջնջիմ, կառնիմ չարը բարով,
15 Կը հասցնիմ նարան ամեն տարով։
Ղրիմ
ԲՈՒԺԱՂՈԹՔՆԵՐ
Չար աչք՝ չար փուշ,
Չար կրակն իջե իրիցի.
Չարերն սարերն երթան,
Բարին վըր մեր տդի օրրոցին։
Վասպուրական
***
Չար աչքը՝ չար փշին,
Չար փուշը՝ չար կրակին.
Չար աչքը շիտկվել է ձեր դուռը.
Աչքը՝ քոռ, ձեռքը՝ չոլախ, լեզուն՝ բիբառ,
5 Էլ չգա ձեր դուռը։
Շիրակ
Գյումրի
***
Վեվ օր աչք է տվե՛
Աչքի աչքով հարվի.
Մոմի պես ծալվի,
Սղի պես հալվի։
5 Վեվ օր աչք է տվե՝
Գորտի պես ճղվի.
Օձի պես բղավե,
Օչխրի պես ձեն հանե։
Ասդին ջուր, անդին յուր,
10 Մեջը փուշ գուշկուր դուրս գա։
Ջավախք
Գյումրի
***
Քեզի կապեմ կապաններով,
Ութը մատով, երկու բթով,
Սուփ Սարքսի ծիան ծարով,
Աստվածամոր քաղցր կաթով,
5 Սուփ Կարապետու վկաութենով,
Մարանա կուսի, Գարանա կուսի,
Շողակաթ կուսի աղոթքով.
Չար աչքը՝ չար փուշ,
Չար աչքը՝ չար կրակ։
Շուլավեր
***
Չար փուշը՝ կրակ,
15 Կրակ անատակ ծովեր։
Օշ ա կ ա ն
***
Յար աչքին՝ չար փուշ, թյո ւ, թյո ւ, թյո ւ,
Յար նըֆսին՝ չար փուշ։
Սուրբ Աստված,
Սուրբ և հզօր,
5 Սուրբ և անմահ, ողորմելս մեզ։
Փառավորեալ և օրհնեալ միշտ,
Սուրբ կուս Աստուածածին,
Սայրաճ՝ մայր Քրիստոսին,
Սաստ զաղաչանս մեր
10 Որղւոյ քո և Աստուծոյ մերոյ,
Փրկէ զմեզ զամենայն փորձանաց։
Կոյս ամենան փառաւորեալ Մարիամ.–
Մայր Քրիստոսին և ամենօրշնեալ՜
Որ բուժեցեր զանկ ու յելիս,
15 Զիմունս բուժեա զցաւս անծիս,
Ի դառնութեան ժամանակիս,
Հաս ի թիկունս, անսայ անծիս,
Որ զանարժանս ու զարժանիս
Միօրինակ յիշես, հայիս։
20 Զիմունս յիշեա զանծինս կարիս,
Գթած աչօքդ զիս հայեսցիս։
Երագահաս քոյին շնորհիւ
ճարտար մատամքդ յիս մերձեսցիս,
Բարեխօսող հզօր բանիւդ,
25 Փարատեսցէ զվիշտ վշտագինս,
Ամէն։
Աշոցք-Ղազանչի
ԱԿԱՆՋԱՑԱՎԻ
Գնացինք լեռը,
Բռնեցինք մեկ սև օձ,
Կթեցինք տասերկու պտկեն,
Կեսը լցինք աննկաջը,
5 Կեսն էրինք պանիր՝
Կերավ հիվանդը.
Խեթքը կտրավ,
Հիվանդն առողջացավ։
Շիրակ
Գյումրի
ԱԿՆԱՀԱՏԻ
Մեր տան ետի կողմը մի ծով կա,
Ծովի ետի կողմը մի կալ կա,
Կալի միջին մի դեզ կա,
Դեզի միջին յոթ խուրձ կա,
5 Յոթ խրձան միջին յոթ հասկ կա,
Յոթ հասկի միջին յոթ հատիկ կա.
Հատի՛կ, հատի՛կ, վեր ընկի,
Աչքի հատիկ, վեր ընկի։
Լոռի-Հաղպատ
ՓՈՐԱՑԱԿԻ
Քրիստոս մեզի հուր էկավ
Ավանակին մսուրքը,
Գավազանը բարձ ըրավ,
Փիլոնը ծածկոց ըրավ.
5 Կուճուկ դգըլիկ,
Խոռ չանախիկ,
Թթու թանիկ,
Գարի հացիկ.
Խոստու՛կ, թող, խոստու՛կ, թող։
Պարտիզակ
ԵՐԵԹԻԿԻ*
Երեթի՛կ, երեթի՛կ, բարի լուս քի,
Արտ մե կորեկ իմ ցանի,
Շկլոր բկլոր է դարձի,
Իմ Տեր վրավովն է յնցի.
5 Չոր իս ու չորանաս,
Փո՛ւ, փո ւ, փո՛ւ։
Մուշ-Բուլանըխ
*Էկզեմա
ՏԱԿԸ ՄԻԶԵԼՈՒ ԴԵՄ
Թոնդրի Թորոս,
Աքսան Պողոս,
Դուս արի,
Տակը շ… Էկիլ է։
Թիֆլիս
ՎԱԽԵՑԱԾԻ, ՎԱԽԻ
Դեղին ծաղիկ,
Դեղնածաղիկ,
Մերը քաղեց.
Դուստրը փնջեց.
5 Հավը ննջեց,
Որդին փնջեց,
էլավ սարին.
Քոթոթը քարին,
Հավն ա թառին,
10 Կովն ա կապին.
Այ սիրտ, տեղդ։
Տաշրացի 1887, Լոռի
Բորչալու
***
Սուրբ Սերգիս սնար սրտիդ.
Սուրբ Ավետարանը գրկիդ.
Սրտի՛կ, դուն մի վախենար,
Խաչեփայտեն մաս ունիս։
5 Խաչն հայրական,
Հրեշտակ պահապան,
Լինի հանգստական
Մեր Գորգսուն,
Սրտիկ Գորգմասուն։
10 էլլամ սարով, իշնամ ծորով,
-Դուն ո՜ւր կիյնաս, տեր թագավոր։
-էրթամ ի տուն հիվընդին,
Բալլին ծգեմ բարծին վրա՝
Չը վախենա սիրտը փորին,
15 Չը սարսափի միսն ըսկորին։
Պարտիզակ
ԾՆՆԴԿԱՆԻ
Թազա հացի ֆուտ էկավ,
Ելեք աշեցեք վո՜վ էկավ.
Իրեք իրեք պոզ ձիավոր,
Իրեքն ա կանանչ կապավոր.
5 Մեկը Հիսուս, մեկը Քրիստոս,
Մեկը տղա մանուկ սուրբ Կիրակոս։
Էկավ սարով, իջավ ձորով
Հրեշտակին դեմը բարով։
– Տեր, ու՜ր կերթաս քու երամով։
10 – Կերթամ տունը հիվընդին,
էրթիկը ծննդկանին
ժնջիլ ցկեմ վրա պատին,
Բալնիք ցկեմ վրա բարձին,
Օր չմարի սիրտը փորիլն),
15 Օր չկլորի լեզուն բերնին։
Ջավախք
Գյումրի
ՆՈՐԱԾԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
Երկիր, աշխարին խաղաղութեն,
Թագավորաց հաշտութեն,
Քրիստոնեից ազատութեն,
Օախորդութան մարդկանց աջողութեն,
5 Կապելոց արձակութեն,
Ամենան փափգաց փութեն,
Մենձերուն արքայութեն,
Ջահիլներուն արևշատութեն։
Գյումրի
***
Աստվա՛ծ, դու պահես էս երեխին.
Չարեն թափես, դևից ազատես,
Ամեն փորձանքից դու պահես, պահպանես։
Բորչալու-Լոռի
ՍԵՌԱԿԱՆ ԿԱՊՔԻ ԱՐՁԱԿՄԱՆ
370 հրեշտակօքն արձակուի,
Չորս գլուխ ավետարանօքն արձակուի,
36 խաչովն արձակուի,
336 հայրապետօվն արձակուի։
5 Արձակեմ չորեք կողմանց աշխարհի սրբովն,
Արձակեմ այս անուն կապած մարդն՝
Ի վերայ իւր կնոջն։
Մատենադարան, ձեռագիր N 8428, 61 /76/
***
Աքա՚, Կատառասա՚ք, Դիա’ս,
Փութացուցէք և արձակեցէք ի կապած
ծառայիս Աստուծոյ,
Ձի բացցեն և արձակեն
Եւ առաջ եկեսցեն է պատկերն Աստուծոյ։
5 Կենդամաէ՝, Մաթէ ,
Որ էէքյ զսպասաւորս Աստուծոյ,
Դուք օգնական լերուք
Եւ արձակեցէք կապած ծառայիս
Աստուծոյ, ամէն։
Անուն Աստուծոյ գթածին և ողորմածին,
10 Գաթայ, Հանայ, Լաքաթ, Քաթհանէ, Շագարշ,
Արձակեցէք ծառայիս Աստուծոյ, ամէն։
Մատենադարան, ձեռագիր 8428, 611761
Սուրբք հրեշտակք Աստուծոյ,
Առ այս Աւագ, Աեթրաք, Միսաք, Աիսիանէ,
Իտեղիկոս, Աղիւսս, սուրբն Հռաքէլ,
Սուրբն Տաձիէլ, սուրբն Ուրիէլ, Բասիլիոբ,
5 Սուրբն Սուքայէլ, սուրբն Գաբրիէլ,
սուրբն Միքայէլ,
Սուրբն Բնոբէն Պատլիկիէլ, սուրբն Ամիէլ,
Սուրբն Մորենու Զաքաղաք Սենղիաշ,
Որ ունիք իշխանութիւն ի վերայ կապածի,
Արձակեցէք գծառայն Աստուծոյ այս անուն։
Մատենադարան, ձեռագիր N8428, 691801
ՆՈՐԱՀԱՐՍԻ ՄԱԶԵՐԸ ՀՅՈՒՍԵԼՈՒ
Քու սկեսուրը հարս կու սիրե,
Հարսի էդնեն մազ կու սիրե.
Իմ էրգենքը, ջրի լենքը,
Աջն ու խաչը քիզ վրա։
Թիֆլիս
ՄԱՆԿԱՆ ԼՈԳԱՆՔԻ
Աս ջուրով, ան ջուրով,
Գետ Հորդանանի ջուրով
Անիրավի խելքը պակսի՝ իմ տղաս ավելնա,
Շատի միտքեն պակսի՝ իմ տղաս ավելնա։
Ղրիմ
***
Ծով-ծով աչք,
Կամար ունք,
Մեյտան ճակատ,
Պակլա քինթ,
5 Օյմաղ բերան,
Մարգրիտ ակռա,
Ասմա կերդան,
Սրմա մազ,
էրկան վզիկ,
10 Կեռ խոռոգիկ։
Դրիճ
***
Թոթվե ջրիկ,
ժողվե մսիկ.
Կամար ընքվի լընիս,
Երկար թարթիչ լընիս,
5 Շահեն աչվի լընիս,
Պզտիկ քինթ լընիս.
Պզտիկ բերան լընիս։
Ակն
***
էրկան վզիկ,
Թափ տու ցավիկ,
Շալկե մսիկ։
Ջավախք
***
Երկնավզիկ,
Թեթվաջրիկ,
Տաղամաբի քունը քզիկ։
Ալաշկերտ
ԸՆԿԱԾ ԱՏԱՄԻ
Մուկի՜կ, մուկի՜կ, ա՛յ մուկիկ,
Աո քու էրկաթե ատամը,
Ինձի՝ իմ օսկորե ատամը։
Լոռի
Ա՛ռ քզի շան ատամ,
Տու՛ ընձի գառու ատամ։
Աշոցք-Ղազանչի
ԽՃՃՎԱԾ ՄԱԶԵՐԻ /ԹԵԼԻ/ ԱՐՁԱԿՄԱՆ
Աստված օղորմի անհիշատակ պառվուն,
Ինչ գնաց յէրուսաղեմ,
Քար քաղեց, ավազ մաղեց,
Յէրուսաղեմա տաճար էտու շինել.
Ուր մեղաց թողութեն չուզեց,
Խաոնած մազին, խաոնած մանծին
Յիստկութեն ուզեց։
Ռշտունիք
***
Թու՛, թու՜, թու՛, թու՛, թու՛,
ժըժնված մագին, ժըժնված թելին
իստըկություն,
Անհիշատակ պառվին ողորմություն,
Մեկիկ բալին արևշատություն.
5 Հացին էժնություն,
Մահին թանկության,
Թակավորին սեր ու բարիշություն,
Աշխարհին խաղաղություն։
Թու՛, թու՛, թու՛, թու՛, թու՛.
10 ժըժնված մազին, ժըժնված թելին
իստըկություն,
Նախանձ սրտին անկեղծություն,
Քյաֆուրի ձեռին առատություն։
ԿՏՐԱԾ ԵՂՈՒՆԳԸ ԹԱՂԵԼՈՒ
Օղու՚նգ, թաղած կեցիր.
Հա՛յր Աբրահամ, վկա կեցիր,
Անդի աշխարհին հազիր կեցիր։
Ղրիմ
***
Եղու՛նգ, դու հոսա կեցի,
Ադա՛մ, Եվա՛, վկա կեցի,
Դատաստանին հազր կեցի։
Ջավախք-Կորխ
ՈՏՔԵՐԸ ԹՄՐԵԼՈՒ
Դմբրի, դմբրի դմբրակալի,
Տակիս՝ մի նահալի,
Չիմ գնացին շան հըրսանիք,
Ես մնացի տան բըլանիք։
Լոռի
ԵՐԱՇՏԻ
Եղիր մեգի մայրացու,
Մեր արտերը թացացա,
Հաց տար մեզի, կշտացա,
Ստեղծածիդ մի լացու։
5 Ստեղծել ես՝ չկորցնես,
Դսմատ տաս՝ չչորցնես,
Ողորմութեն հասցնես.
Քու զորութենդ շատ է,
Օղորմաթենդ շատ է.
Սրտներս մի քցե այ,
Սեզի մի էնե սովմայ,
Տե՛ր, ողորմյա, տե՛ր, ողորմյա,
տե՛ր, ողորմյա։
***
Ո՜վ սուրբ Գևորգ,
Քո գորությունին մատաղ,
Մեր տերն ու պահապանը դու ես.
Էս տաք ջրին մի հով ջուր ածա,
5 Մեր լաց ու աղաղակը լսի,
Մեր երեխեքանցը խեղճ արի։
Աշտարակ
ԿԱՐԿՈՒՏԻ
Յորժամ երթայր Տէրն մեր Յիսուս
Քրիստոս յԵրուսադէմ,
Հարցին նմա սուրբ առաքեալքն.
– Յորժամ ելանիցէ ամպ բարկութեան
կարկտին, զի՜նչ արասցուք։
Պատասխանի ետ Տէրն մեր
Յիսուս Քրիստոս.
5 – Ասացէք անունք այսոքիկ, որք են.
Ենոք, Եդիա, Դասին, Ոասուտ, Ատբել և Տրբել,
Դուք տարէք, հեռացուցէք զամպ կարկտին՝
Հանդից, հանդաստանից, ծառոց և .
տնկոց ի տեղւոյս, ամէն։
Բորչալու-Լոռի
Աղոթքներն ու հմայիլները վերցված են Սարգիս Հարությունյանի «Հայկական հմայական և ժողովրդական աղոթքներ» աշխատությունից (Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2006):