Ժանր՝ Ֆանտաստիկա և ֆենթըզի,
Լեզուն՝ Հայերեն
Աշխատանքների ընդունում՝ Հուլիսի 10 – նոյեմբեր 20, 2023թ.
Մեկ մասնակցի կողմից ներկայացվող աշխատանքների քանակը՝
անսահմանափակ
Աշխատանքների մասնակցությունը մրցույթին՝
● Աշխատանքը պետք է հիմնվի հայկական առասպելաբանության, էպոսի,
դիցաշխարհի վրա կամ ոգեշնչված լինի դրանցից,
● Այլ մրցույթներին ներկայացվող, ներկայացված կամ նախկինում տպագրված գործերը
չեն կարող ներկայացվել մրցույթին,
● Աշխատանքի ծավալը պետք է լինի նվազագույնը 15 հազար նիշ,
առավելագույնը` 40 հազար նիշ, ներառյալ բացատները,
● Աշխատանքը պետք է լինի ամբողջական ստեղծագործություն,
● Աշխատանքը պետք է լինի խմբագրված և սրբագրված,
● Աշխատանքի տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1.5, տառատեսակը՝
UNICODE (Sylfaen) համակարգի,
Վիճելի դեպքերում վերջնական որոշումը կայացվելու է ԱրմԿոնի կազմ.կոմիտեի կողմից:
Աշխատանքների հրապարակումը՝ մրցույթին ներկայացված աշխատանքներից
հատընտիր գործեր հրապարակվելու են մրցույթի պաշտոնական կայքում ինչպես նաև ֆեյսբուքյան էջում: Մրցույթում հաղթած լավագույն աշխատանքները տպագրվելու են ժողովածուում:
Մասնակիցների տարիքային սահմանափակումը՝ մասնակիցը պետք է լինի 16 տարեկան կամ բարձր:
2. Ինչպես դիմել
Աշխատանքները ուղարկել armconcontest@gmail.com հասցեին «Արմկոն. Կեղծանուն.
Աշխատանքի անվանում» թեմայով և կցել աշխատանքը *.docx ֆորմատով: Ֆայլը պետք է կրի «Ձեր կեղծանունը- աշխատանքի անունը» անվանումը: Նամակում հարկավոր
է նշել հեղինակի մասին հետևյալ տեղեկությունը՝
– Անուն ազգանունը և կամ գրական կեղծանունը (ըստ ցանկության)
– Տարիքը
– Բնակության հասցեն
– Հեռախոսահամար
– Աշխատանքի վերնագիրը
Ուղարկելով աշխատանքը մասնակիցը հաստատում է իր համաձայնությունը մրցույթի
կանոններին:
Աշխատանքների գնահատումը իրականացվելու է ﬔկ կամ երկու փուլով:
Վերջնական գնահատումը իրականացնելու է փորձառու ժյուրին: Ժուրիի կազմը
կհրապարակվի մրցույթի ֆեյսբուքյան էջում և կայքում:
3. Մրցույթի ժամկետները
Աշխատանքների ընդունման սկիզբ՝
Հուլիս 10 2023
Աշխատանքների ընդունման ավարտ՝
Նոյեմբերի 20 2023
Գնահատման ժամկետները կհրապարակվեն աշխատանքների ընդունման ավարտից հետո:
4. Աշխատանքների տպագրությունը. մրցանակներ
Լավագույն աշխատանքները Բուկինիստ գրախանութի աջակցությամբ կտպագրվեն
ժողովածուում:
Հնարավոր են մրցանակներ՝ առանձին հովանավորների կամ ժյուրիի անդամներից
կողմից:
5. Լրացուցիչ տեղեկատվություն
● Գաղտնիությունը պարտադիր չէ՝ յուրաքանչյուր մասնակից ազատ է ներկայանալ
իրական անունով կամ կեղծանունով:
● Մրցույթի կազմ. խորհուրդն իրավունք ունի աշխատանքը չընդունել կամ հանել
մրցույթից, եթե այն հակասում է ՀՀ օրենքներին կամ մրցույթի ոգուն:
● Աշխատանքը հանվում է մրցույթից գրագողության հայտնաբերման դեպքում:
● Մրցույթի կանոնները կարող են փոփոխվել կազմ. խորհրդի որոշմամբ՝ դրա մասին
սոցիալական կայքում հայտարարելով:
● Մրցույթի կայքում հրապարակվելու է հայոց դիցաշխարհին նվիրված
մասնագիտական գրականության ցանկ՝ մասնակիցներին օգնելու և ուղղորդելու
համար:
Հարցերի դեպքում՝
Զանգահարել 044933930 հեռախոսահամարով կամ գրել
armconcontest@gmail.com էլեկտրոնային հասցեին, մեր ֆեյսբուքյան էջին: