Գաբրիել Գարսիա Մարկեսն ընթերցողներին ներկայացրել է իր նոր աշխատությունը։
Ինչպես հայտնում է MIGnews-ը, ուրբաթ Yo no vengo a decir un discurso («Ես չեմ եկել, որ խոսեմ») հավաքածուն, որը բաղկացած է կյանքի տարբեր ժամանակահատվածներում Մարկեսի գրած 22 ճառերից, վաճառքի է հանվել Լատինական Ամերիկայի գրախանութներում։
Սա վերջին 7 տարիներին 83–ամյա գրողի առաջին գրական ստեղծագործությունն է։ Հիշեցնենք, որ գրողը երկար տարիներ տառապում է քաղցկեղով։
Հրատարակիչ Քրիստոբալ Պերուն խոստանում է, որ մոտ ապագայում գիրքը կթարգմանվի անգլերեն և այլ լեզուներով և հասանելի կլինի Մարկեսի ոչ իսպանախոս երկրպագուներին։
Անհամբեր կսպասեմ հայերեն թարգմանությանը