ԳՐԱՆԻՇ | Գրական ամսագիր

«Գրանիշ» գրական ակումբի և «Անտարես» հրատարակչության համագործակցությամբ կհրատարակվի «Գրանիշ» գրական ամսագիր գրական պարբերականը: Մեր օրերում, երբ բազմաթիվ գրական պարբերականներ փակվում են, իսկ եղածներն էլ քիչ պահանջարկ են վայելում ընթերցողների պակասի պատճառով, նոր գրական ամսագրի հրատարակումն իրոք ռիսկային նախագիծ է: Սակայն նախաձեռնողների կողմից հաջողելու հիմնական շեշտը ընթերցողին առավել մոտ լինելու, առավել հրատապ ու արդիկան թեմաների մասին խոսելու, համաշխարհային գրական գործընթացները ներկայացնելու, նաև ամսագրի ապրանքային տեսքի ապահովման ու կոմերցիոն գրավչությունն ապահովելու վրա է: Գրանիշ գրական ակումբի Granish.org առցանց նախագծի հաջողությունը, որ խմբագրակազմի ու հեղինակների համատեղ ջանքերի շնորհիվ ընդամենը մեկ տարվա ընթացքում ընթերցողների լայն շրջանակներ է ակտիվացրել և վերադարձրել դեպի գրականություն, հույս է ներշնչում, որ տպագիր պարբերականը նույնպես հաջողություն կունենա:

Գրանիշ գրական ամսագիրը Granish.org նախագծի թղթային կրիչի վրա պարզ վերարտադրությունը չի լինելու, բայց նրա նպատակը նույնպես արդի հայ գրականության և ընդհնարապես գեղարվեստական գրականության մասսայականացումն ու ընթերցանության մշակույթի ձևավորումն է:
Արդեն հայտնի է ամսագրի  խմբագրակազմը`

Աշոտ Գաբրիելյան
Արամ Պաչյան
Արքմենիկ Նիկողոսյան
Կարեն Անտաշյան
Հասմիկ Հակոբյան

Գրանիշ գրական ամսագիրն ունենալու է թեմատիկ և թարգմանական (օտարալեզու) համարներ: Առաջին համարը, որ լույս է տեսնելու տարեվերջին, նվիրված է արդի հայ և համաշխարհային գրականության մեջ լեզվաշերտերի իրացման խնդիրներին: Համարում տեղ կգտնեն հայ և արտասահմանյան ժամանակակից հեղինակերի թարգմանական աշխատանքներ, ինչպես նաև ամսագրի թեմային առնչվող  վերլուծություններ, քննարկումներ, հարցազրույցներ ու հարցումներ:

Համարի հեղինակների և աշխատանքների ցանկը դեռևս չի հրապարակվում:

© Գրանիշ

 

Share Button

24 Կարծիք

  • Աշոտ says:

    Բոլորին խորհուրդ կտամ անհամբեր սպասել, անսպասելի լավ ամսագիր է լինելու:

  • Կսպասեմ անհամբեր 🙂

  • …. ու ես մեկնաբանեցի` առանց կարդալու վերևի մեկնաբանությունը… !

  • Կարեն Անտաշյան says:

    Աշ ջաաաաաաաան, կներես, բայց դե սա ուղիղ եթեր չի որ Արքոն ինձ ասի Կարեն Սիմոնյան ու անուղղելի լինի – տես տեղում վերացնում ենք սխալմունքը :Ճ

  • Իրոք,շատ սպասված ամսագիր է…ինձ թվում ա բոլորի կողմից,ոչ միայն իմ…))))

  • մալադեց ապրեք բռավո կեցցեք եւ այլ բառեր
    շատ ուրախ եմ, ուրախությամբ կլինեմ “Գրանիշի” մասը

  • Աշոտ says:

    Տեսա, Կար ջան, ես էլ ասի` Արքոյի վերժը ինձնից ես լուծում:

  • Anna Davtyan says:

    Ազգիս պանդուխտ հատվածը կիսում է ձեր ուրախությունը:

  • Anna Davtyan says:

    Եսիմ:

  • Զառա says:

    Հեփի բըրթդեյ… Առողջություն ու երկարակեցություն նորածնին:

  • lernuhi says:

    Երիտասարդական յուրաքանչյուր ձեռնարկ, նախաձեռնություն հատկապես հիմա, գովելի և գնահատելի է. այն առաջընթացի և զարգացման երեշխիք է: Համարձակ եք, գովելի է: Կարևորը` անելիքը կա: Ճիշտ և համբերատար աշխատանքի դեպքում, ինչին չեմ կասկածում, ամսագիրը իր հաստատուն տեղը կգտնի արևի տակ և համոզված եմ` կհաջողի: Բարին եմ մաղթում:

  • Sevan says:

    ՈՒԽ!

  • Տաթև says:

    Ինչ լավ է, հուսանք` նաև մարզերում հնարավոր կլինի ձեռք բերել.

  • վարդան says:

    Բարև ձեզ, շնորհավհորում եմ, հուսով եմ կկարողանաք քայլել ժամանակի հետ համընթաց, մի ժամանակ Գարուն ամսագիրն էր մեծ համբավ վայելում, հուսով եմ կորդեգրեք ճիշտ ուղի, իսկ հետագայում, եթե պետք լինեն հետաքրքիր նյութեր կամ գրվածքներ, դիմեք` կարող եմ օգնել այդ հարցում:

  • նանոր says:

    Բարի երթ!

  • Կարեն Անտաշյան says:

    Խնդրում եմ ներկայանալ, որպեսզի իմանանք, թե ինչ կարգի օգնության ակնկալիք կարող ենք ունենալ:

  • Սերինե says:

    Իսկ ինչպես կարող ենք մեր բանաստեղծություններն ուղարկել այդ պարբերականանին և առհասարակ ինչ սկզբունքով են ընտրվելու ստեղծագործությունները: Եվ ինչպես եք վարվելու նոր գրել փորձող բանաստեղծների հանդեպ? 🙂 Շնորհակալություն:

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Այ Կարեն, հերիք է էդ թեման շահարկես…

  • Գառնիկ says:

    Ուրախալի լուր է: Ձեր նոր նախաձեռնությանը բարի ի կատար ածում…

  • Կարեն Անտաշյան says:

    Լավ, մեծ ախպեր, ոնց ասես :Ճ

  • Կարեն Անտաշյան says:

    Ձեր գործերն ուղարկեք granish@ymail.com փոստին:

  • Հարություն says:

    Շատ լավ լուր է: Երանի ավելի շուտ տպվեր,բայց ինչպես ասում եմ ուշ լինի նուշ լինի: Ամենակարևորը նշաձողը պահպանվի և ամենինչ լավ կլինի: Վստահ եմ,նման ամսագրի շատերն են սպասում և կկարդան:

  • Սերինե says:

    Շնորհակալություն:

  • blansh says:

    Ինչ լավ ա… Ապրեք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *