Մարինա Աբրամովիչ | Մանիֆեստ

Մարինա Աբրամովիչը կատարողական արտիստ է։

1970-ականների սկզբին Բելգրադում նա ստեղծել է իր կարիերայի վաղ շրջանի ամենակարևոր գործերից մի քանիսը: Մարմինը միշտ կենտրոնական է նրա գործերում․ այն եղել է և՛ առարկան, և՛ միջոցը: Ուսումնասիրելով սեփական ֆիզիկական և մտավոր սահմանները՝ նա դիմակայել է ցավին, հյուծվածությանը, վտանգին, էմոցիոնալ և հոգևոր վերափոխմանը: 1997 թվականին Վենետիկի բիենալեում Աբրամովիչը արժանացել է «Ոսկե առյուծի»՝ որպես լավագույն արտիստ։ 2008 թվականին նա պարգևատրվել է Ավստրիական Հրամանատար Խաչով՝ արվեստի պատմության մեջ ներդրած ավանդի համար։ 2010 թվականին Աբրամովիչն իր առաջին հետահայաց ցուցադրությունն ոնեցավ ԱՄՆ-ում։ Նա ավելի քան 700 ժամ ելույթ ունեցավ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում «The Artist is Present»-ի շրջանակներում: Վերջերս ավարտվեց նրա «512 ժամ» եռամսյա ներկայացումը Լոնդոնի Serpentine պատկերասրահում։

Աբրամովիչը հիմնադրել է Մարինա Աբրամովիչի ինստիտուտը (MAI), որը հարթակ է ոչ նյութական և երկարատև աշխատանքի համար՝ բոլոր ոլորտների մտածողների միջև համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու համար:

Անշուշտ, մանիֆեստն ինքնին կրում է անկեղծության և դիվերսիայի բնորոշ միաձուլումը, որը հատուկ է Աբրամովիչի աշխատանքին. չնայած սկզբունքները հիմնված են նրա սեփական փորձի լրջության վրա, ինչ-որ անհերքելի հակասություն կա արվեստագետի համար, ով կես դար է անցկացրել՝ հակադրելով դոգմաները, որպեսզի արվեստի նոր ձևեր հորինի, նոր սահմաններ ստեղծի՝ հատելու համար: Այդ կանխամտածված հակասությունից բխում է փիլիսոփա Ջեյքոբ Նիդլմենի վկայությունը. «Միշտ կա ավելին, քան երկու հակադիր ճշմարտություն: Ամբողջ ճշմարտությունը միշտ ներառում է մի երրորդ մաս, որը հաշտեցումն է»։

1. Արվեստագետի վարքը կյանքում․

— Արվեստագետը չպետք է ստի ինքն իրեն կամ ուրիշներին
— Արվեստագետը չպետք է գաղափարներ գողանա այլ արվեստագետներից
— Արվեստագետը չպետք է փոխզիջումների գնա իր համար կամ համաձայն արվեստի շուկային
— Արվեստագետը չպետք է սպանի այլ մարդկանց
— Արվեստագետը չպետք է իրեն կուռք դարձնի
— Արվեստագետը չպետք է իրեն կուռք դարձնի
— Արվեստագետը չպետք է իրեն կուռք դարձնի

2. Արվեստագետի և իր սիրային կյանքը

— Արվեստագետը պետք է խուսափի այլ արվեստագետի սիրահարվելուց
— Արվեստագետը պետք է խուսափի այլ արվեստագետի սիրահարվելուց
— Արվեստագետը պետք է խուսափի այլ արվեստագետի սիրահարվելուց

3. Արվեստագետի առնչությունն էրոտիկայի հետ.

— Արվեստագետը պետք է էրոտիկ տեսակետ զարգացնի աշխարհի վերաբերյալ
— Արվեստագետը պետք է էրոտիկ լինի
— Արվեստագետը պետք է էրոտիկ լինի
— Արվեստագետը պետք է էրոտիկ լինի

4. Արվեստագետը և տառապանքը

— Արվեստագետը պետք է տառապի
— Տառապանքից է ծնվում լավագույն գործը
— Տառապանքը փոխակերպում է բերում
— Տառապանքի միջոցով արվեստագետը գերազանցում է իր ոգին
— Տառապանքի միջոցով արվեստագետը գերազանցում է իր ոգին
— Տառապանքի միջոցով արվեստագետը գերազանցում է իր ոգին

5. Արվեստագետի կապը դեպրեսիայի հետ.

— Արվեստագետը չպետք է ընկճված լինի
— Դեպրեսիան հիվանդություն է և պետք է բուժվի
— Արվեստագետի համար դեպրեսիան արդյունավետ չէ
— Արվեստագետի համար դեպրեսիան արդյունավետ չէ
— Արվեստագետի համար դեպրեսիան արդյունավետ չէ

6. Արվեստագետը և ինքնասպանությունը

— Ինքնասպանությունը հանցագործություն է կյանքի դեմ
— Արվեստագետը չպետք է ինքնասպան լինի
— Արվեստագետը չպետք է ինքնասպան լինի
— Արվեստագետը չպետք է ինքնասպան լինի

7. Արվեստագետը և ոգեշնչումը

— Արվեստագետը պետք է ներշնչանք փնտրի իր ներսում
— Որքան խորն են նայում իրենց ներսում, այնքան ավելի տիեզերական են դառնում
— Արվեստագետը տիեզերք է
— Արվեստագետը տիեզերք է
— Արվեստագետը տիեզերք է

8. Արվեստագետը և ինքնատիրապետումը.

— Արվեստագետը չպետք է ինքնատիրապետում ունենա իր կյանքի նկատմամբ
— Արվեստագետը պետք է լիակատար ինքնատիրապետում ունենա իր աշխատանքի նկատմամբ
— Արվեստագետը չպետք է ինքնատիրապետում ունենա իր կյանքի նկատմամբ
— Արվեստագետը պետք է լիակատար ինքնատիրապետում ունենա իր աշխատանքի նկատմամբ

9. Արվեստագետը և թափանցիկությունը.

— Արվեստագետը պետք է միաժամանակ և՛ տա, և՛ ստանա
— Թափանցիկություն նշանակում է ընկալունակ
— Թափանցիկություն նշանակում է տալ
— Թափանցիկություն նշանակում է ստանալ

10. Արվեստագետը և սիմվոլները.

— Արվեստագետը ստեղծում է իր խորհրդանիշները
— Խորհրդանիշները արվեստագետի լեզուն են
— Լեզուն, այնուհետև, պիտի թարգմանվի
— Երբեմն դժվար է գտնել բանալին
— Երբեմն դժվար է գտնել բանալին
— Երբեմն դժվար է գտնել բանալին

11. Արվեստագետը և լռությունը.

— Արվեստագետը պետք է հասկանա լռությունը
— Արվեստագետը պետք է տարածք ստեղծի, որպեսզի լռությունը մտնի իր ստեղծագործության մեջ
— Լռությունը նման է կղզու փոթորկալից օվկիանոսի մեջտեղում
— Լռությունը նման է կղզու փոթորկալից օվկիանոսի մեջտեղում
— Լռությունը նման է կղզու փոթորկալից օվկիանոսի մեջտեղում

12. Արվեստագետը և մենակությունը.

— Արվեստագետը պետք է ժամանակ հատկացնի երկարատև մենության համար
— Մենությունը չափազանց կարևոր է
— Տանից հեռու
— Ստուդիայից հեռու
— Ընտանիքից հեռու
— Ընկերներից հեռու
— Արվեստագետը պետք է երկար ժամանակ անցկացնի ջրվեժների մոտ
— Արվեստագետը պետք է երկար ժամանակ անցկացնի ժայթքող հրաբուխների մոտ
— Արվեստագետը պետք է երկար ժամանակ անցկացնի արագորեն հոսող գետերին նայելով
— Արվեստագետը պետք է երկար ժամանակ անկացնի՝ նայելով հորիզոնին, որտեղ միանում են օվկիանոսն ու երկինքը
— Արվեստագետը պետք է երկար ժամանակ անցկացնի՝ գիշերային երկնքում աստղերին նայելով

13. Արվեստագետի վարքագիծը աշխատանքի նկատմամբ.

— Արվեստագետը պետք է խուսափի ամեն օր ստուդիա գնալուց
— Արվեստագետն իր աշխատանքային գրաֆիկին չպետք է վերաբերվի այնպես, ինչպես դա անում է բանկի աշխատակիցը
— Արվեստագետը պետք է ուսումնասիրի կյանքն ու գործը միայն այն ժամանակ, երբ երազում կամ օրվա ընթացքում մտքին ինչ-որ բան է գալիս՝ որպես անսպասելի տեսիլք
— Արվեստագետը չպետք է կրկնվի
— Արվեստագետը չպետք է գերարտադրի
— Արվեստագետը պետք է խուսափի իր իսկ արվեստի աղտոտումից
— Արվեստագետը պետք է խուսափի իր իսկ արվեստի աղտոտումից
— Արվեստագետը պետք է խուսափի իր իսկ արվեստի աղտոտումից

14. Արվեստագետի ունեցվածքը.

— Բուդդայական վանականները խորհուրդ են տալիս, որ ավելի լավ է կյանքում ունենալ ինը ունեցվածք.

1 խալաթ ամառվա համար
1 խալաթ ձմռան համար
1 զույգ կոշիկ
1 մուրացկանության ափսե ուտելիքի համար
1 մոծակների ցանց
1 աղոթագիրք
1 հովանոց
1 գորգ քնելու համար
1 զույգ ակնոց՝ անհրաժեշտության դեպքում
— Արվեստագետը պետք է ինքնուրույն որոշի, թե ինչ նվազագույն անձնական ունեցվածք պետք է ունենա
— Արվեստագետը պետք է ունենա ավելի ու ավելի, ավելի ու ավելի քիչ
— Արվեստագետը պետք է ունենա ավելի ու ավելի, ավելի ու ավելի քիչ
— Արվեստագետը պետք է ունենա ավելի ու ավելի, ավելի ու ավելի քիչ

15. Արվեստագետի ընկերների ցուցակ.

— Արվեստագետը պետք է ունենա այնպիսի ընկերներ, որոնք բարձրացնում են նրա տրամադրությունը
— Արվեստագետը պետք է ունենա այնպիսի ընկերներ, որոնք բարձրացնում են նրա տրամադրությունը
— Արվեստագետը պետք է ունենա այնպիսի ընկերներ, որոնք բարձրացնում են նրա տրամադրությունը

16. Արվեստագետի թշնամիների ցուցակ.

— Թշնամիները շատ կարևոր են
— Դալայ Լաման ասել է, որ հեշտ է կարեկցել ընկերներին, բայց շատ ավելի դժվար է կարեկցել թշնամիներին
— Արվեստագետը պետք է սովորի ներել
— Արվեստագետը պետք է սովորի ներել
— Արվեստագետը պետք է սովորի ներել

17. Մահվան տարբեր սցենարներ.

— Արվեստագետը պետք է գիտակցի իր մահկանացու լինելը
— Արվեստագետի համար ոչ միայն կարևոր է, թե ինչպես է նա ապրում, այլ նաև ինչպես է մահանում
— Արվեստագետը պետք է իր ստեղծագործության խորհրդանիշներին դիտարկի որպես մահվան տարբեր սցենարների նշաններ
— Արվեստագետը պետք է գիտակցաբար մահանա՝ առանց վախի
— Արվեստագետը պետք է գիտակցաբար մահանա՝ առանց վախի
— Արվեստագետը պետք է գիտակցաբար մահանա՝ առանց վախի

18. Հուղարկավորության տարբեր սցենարներ.

— Արվեստագետը հուղարկավորությունից առաջ պետք է հրահանգներ տա, որպեսզի ամեն ինչ կատարվի այնպես, ինչպես ինքն է ուզում
— Հուղարկավորությունը արվեստագետի վերջին արվեստի գործն է հեռանալուց առաջ
— Հուղարկավորությունը արվեստագետի վերջին արվեստի գործն է հեռանալուց առաջ
— Հուղարկավորությունը արվեստագետի վերջին արվեստի գործն է հեռանալուց առաջ

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *