Ջոյ Հարջո

Արձակագիր

Ջոյ Հարջոն (Joy Harjo) ժամանակակից ամերիկյան գրականության ամենաազդեցիկ դեմքերից է: ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին բնիկ ամերիկացի (Մասկոգի/Քրիք) դափնեկիր բանաստեղծն է (Poet Laureate): Զբաղեցնելով այդ պաշտոնը երեք ժամկետ անընդմեջ (2019–2022 թթ.)՝ Հարջոն նախաձեռնել է «Ապրող ժողովուրդներ, ապրող բառեր» նախագիծը՝ ստեղծելով բնիկ ամերիկացի հեղինակների թվային քարտեզն ու ձայնային արխիվը: Ստեղծագործական աշխարհի հիմքում բնիկ ժողովուրդների հավաքական հիշողությունն է և տիեզերական փոխկապակցվածությունը, պատմական անարդարությունը, ինքնության որոնումը, կանանց դիմադրողականությունն ու ժամանակակից քաղաքային կյանքի մարտահրավերները:

Ջոյ Հարջոն (Joy Harjo) ժամանակակից ամերիկյան գրականության ամենաազդեցիկ դեմքերից է: ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին բնիկ ամերիկացի (Մասկոգի/Քրիք) դափնեկիր բանաստեղծն է (Poet Laureate): Զբաղեցնելով այդ պաշտոնը երեք ժամկետ անընդմեջ (2019–2022 թթ.)՝ Հարջոն նախաձեռնել է «Ապրող ժողովուրդներ, ապրող բառեր» նախագիծը՝ ստեղծելով բնիկ ամերիկացի հեղինակների թվային քարտեզն ու ձայնային արխիվը: Ստեղծագործական աշխարհի հիմքում բնիկ ժողովուրդների հավաքական հիշողությունն է և տիեզերական փոխկապակցվածությունը, պատմական անարդարությունը, ինքնության որոնումը, կանանց դիմադրողականությունն ու ժամանակակից քաղաքային կյանքի մարտահրավերները: Ունի բանաստեղծությունների տասնմեկ ժողովածու («Ամերիկյան արշալույս», «Հակամարտությունների հանգուցալուծում սուրբ էակների համար», «Գիժ սիրո և պատերազմի մեջ» և այլն), երեք մանկական գիրք և երկու հուշագրություն («Խենթ խիզախ», «Պոետ ռազմիկ»): Ամենաառանցքային ժողովածուներից են «Ամերիկյան արշալույս», «Հակամարտությունների հանգուցալուծում սուրբ էակների համար» գրքերը: Հարջոն նաև սաքսոֆոնահար և սրնգահար է և ունի երաժշտական ալբոմներ ու մրցանակներ: Ապրում է Օկլահոմայի Մասկոգի Ռեզերվացիայում:

Հրապարակումները Գրանիշում 2

  • Պոեզիա

    Գաղտնիքներ աշխարհի կենտրոնից

    Ջոյ Հարջո

    Թարգմանիչ՝ Մերի Պողոսյան

    (հատվածներ) Այս հողը դեղնակավի ու թրծված ավազի մի պոեմ է, որ երբեք չէի կարող գրել, եթե թուղթը երկնքի նշխարը չլիներ, իսկ թանաքը՝ վայրի ձիերի ընդհատվող շարքը, որ երերում է հորիզոնում՝ մի քանի մղոն հեռու…

    16 Մարտ 2026 • 4 րոպե

  • Պոեզիա

    Մի ժամանակ աշխարհը կատարյալ էր

    Ջոյ Հարջո

    Ջոյ Հարջոն բնիկ ամերկացի գրող, երաժիշտ է: Ծնվել է 1951թ․-ին ԱՄՆ-ի Ակլոհոմա նահանգում։ Նա առաջին բնիկ ամերիկացին է, որը ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի կողմից ճանաչվել է ազգային բանաստեղծ: Հարջոն համարվում է…

    11 Հունվար 2020 • 8 րոպե