Ռոբերտ Ռոժդեստվենսկի
Բանաստեղծ
1932–1994
Ռոբերտ Ռոժդեստվենսկին (ի ծնե՝ Ռոբերտ Պետկևիչ, 1932-1994) ռուս խորհրդային հայտնի բանաստեղծ, թարգմանիչ և երգերի հեղինակ էր։ Նա ունեցել է դժվար մանկություն. ծնողների բաժանումից և հոր զոհվելուց հետո մեծացել է հարազատների խնամքի տակ և մանկատանը, ապա որդեգրվել խորթ հոր կողմից՝ ստանալով նրա ազգանունը։ 1951 թվականին ընդունվել է Մոսկվայի Գրականության ինստիտուտ, որտեղ ուսանելու տարիներին հրատարակել է իր առաջին ժողովածուները՝ «Флаги весны» (1955) ու «Испытание» (1956) ժողովածուները, տպագրվում է «Моя любовь» (1955) պոեմը։ 1955 թ. Ռոժդեստվենսկին պրակտիկան անցկացնում էր Ալթայում, որտեղ ծանոթանում է այդ ժամանակ դեռ կոնսերվատորիայում սովորող Ալեքսանդր Ֆլյարկովսկու հետ.
Ռոբերտ Ռոժդեստվենսկին (ի ծնե՝ Ռոբերտ Պետկևիչ, 1932-1994) ռուս խորհրդային հայտնի բանաստեղծ, թարգմանիչ և երգերի հեղինակ էր։ Նա ունեցել է դժվար մանկություն. ծնողների բաժանումից և հոր զոհվելուց հետո մեծացել է հարազատների խնամքի տակ և մանկատանը, ապա որդեգրվել խորթ հոր կողմից՝ ստանալով նրա ազգանունը։ 1951 թվականին ընդունվել է Մոսկվայի Գրականության ինստիտուտ, որտեղ ուսանելու տարիներին հրատարակել է իր առաջին ժողովածուները՝ «Флаги весны» (1955) ու «Испытание» (1956) ժողովածուները, տպագրվում է «Моя любовь» (1955) պոեմը։ 1955 թ. Ռոժդեստվենսկին պրակտիկան անցկացնում էր Ալթայում, որտեղ ծանոթանում է այդ ժամանակ դեռ կոնսերվատորիայում սովորող Ալեքսանդր Ֆլյարկովսկու հետ. վերջինիս հետ միասին Ռոժդեստվենսկին գրում է իր առաջին երգը՝ «Твоё окно»։ 1972 թ. Ռոժդեստվենսկին ստանում է լենինյան կոմերիտմիությանի մրցանակ, իսկ 1979 թ. դառնում է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։ Իր բեղմնավոր գործունեության համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական և Լենինյան կոմերիտմիության մրցանակների։ Մահացել է 1994 թվականին Մոսկվայում՝ ինֆարկտից, իսկ 1997 թվականին նրա հիշատակին է անվանակոչվել № 5360 փոքրիկ մոլորակը։
Հրապարակումները Գրանիշում 1
-
Պոեզիա
«Սպասում» կամ «Կնոջ մենախոսություն»
Թարգմանիչ՝ Նորայր Մանվելյան
Ահա ինչպես, ես շուտ հասա, Թերևս պետք էր ուշանալ, Մի կողմ կանգնել, հանգստանալ, Ինչ արած, չդիմացա։ Վազում էի ասես քննության, Օրերն հաշվում ուրբաթից, Կանչել էր ախր ժամադրության․․․ Այն էլ ո՞ւր, տակը ժամաց…
15 Օգոստոս 2026 • 7 րոպե